Իրան. Շվեդիայի իշխանությունների մեղադրանքը թունավորում է Թեհրանի և Ստոկհոլմի հարաբերությունների մթնոլորտը
Ստոկհոլմում Իրանի դեսպանատունը մի հայտարարությամբ հերքել է ԻԻՀ դեմ ուղղված այն մեղադրանքները, թե Շվեդիայի քաղաքացիներին հաղորդագրություններ ուղարկելով, նրանց դրդել են վրեժ լուծել Ղուրանն այրողներից։ Դեսպանատունը հայտարարել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են։
Շվեդիայի դատախազությունը հայտարարել է, թե 2023 թվականին Իրանի հետախուզական ծառայությունը, հեռախոսային օպերատորի անունից ուղարկված հաղորդագրությունների միջոցով փորձել է խրախուսել մարդկանց վրեժ լուծել Ղուրանն այրած ցուցարարներից։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ստոկհոլմում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է․ «Նման հայտարարությունները և դրանց տարածումը ԶԼՄ-ներում, ազդում են երկու երկրների հարաբերությունների մթնոլորտի վրա և թունավորում դրանք»։
Դեսպանատունը Շվեդիայի կառավարությանը կոչ է արել կանխել նման չապացուցված լուրերի ու պնդումներիւ տարածումը, այն պայմաններում, երբ Ղուրանը պղծելու մեջ մեղադրվողները քրեական պատասխանատվության են ենթարկվել այդ երկրի դատարանի վճռով։