Իրանական «Անպաշտպան լեռը» ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի միջազգային փառատոնում
Parstoday- Իրանական «Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի բնության ֆիլմերի միջազգային փառատոնում։
Մացալուի բնության ֆիլմերի միջազգային փառատոնը (MAFF) ամենամյա բնության ֆիլմերի միջոցառում է, որն անցկացվում է Էստոնիայում։
Այս փառատոնում, որն արդեն 22-րդն է, ցուցադրվելու են բոլոր տեսակի նոր միջազգային վավերագրական ֆիլմեր վայրի բնության, շրջակա միջավայրի պահպանության, բնակենտրոն ապրելակերպի և բնիկ ժողովրդի բնության հետ կապված ավանդույթները հարգելու մասին:
Ըստ Parstoday-ի, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող այս փառատոնում աշխարհի տարբեր երկրների կողմից ներկայացված բնապահպանական և վայրի բնության թեմայով այլ ֆիլմերի հետ միասին կցուցադրվի իրանական «Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն ու պրոդյուսերը «Մուստաֆա Գանդոմքարն» է։
«Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը պոետիկ բնապահպանական դիմանկար է Իրանի «Գարին» լեռան բնակիչների կյանքի մասին։