«Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը
Իրանի տիեզերական կազմակերպությունը հայտարարել է, որ «Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը։
«Ֆարս գործակալության փոխանցմամբ՝ արբանյակը ճշգրտությամբ իրականացրել է թռիչքի դինամիկայի ալգորիթմները, և տեղի է ունեցել ճիշտ ուղղորդում դեպի նպատակակետ։
Բացի ուղեծրային մանևրերից, «Չամրան 1» արբանյակը կիրառվելու է նաև որպպես լաբորատոր հարթակ՝ տիեզերական հետազոտողների համար։
«Չամրան 1» հետազոտական արբանյակն արձակվել էր սեպտեմբերի 14-ին և հաջողությամբ տեղակայվել երկրի 550 կիլոմետր ուղեծրում։ Արբանյակը կիրականացնի այնպիսի առաքելություններ, ինչպիսիք են ապարատային և ծրագրային համակարգերի փորձարկումը՝ ուղեծրային մանևրման տեխնոլոգիան ապացուցելու համար։
«Չամրան 1» արբանյակը կառուցվել է իրանական տեխնոլոգիայով և իրանցի մասնագետների կողմից։ Այս արբանյակի կառուցումը կարևոր քայլ է Իրանի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։