«Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i223542-Չամրան_1_արբանյակը_հաջողությամբ_իրականացրել_է_ուղեծրային_մանևրերը
Իրանի տիեզերական կազմակերպությունը հայտարարել է, որ «Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 05:48 Asia/Tehran
  •  «Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը

Իրանի տիեզերական կազմակերպությունը հայտարարել է, որ «Չամրան 1» արբանյակը հաջողությամբ իրականացրել է ուղեծրային մանևրերը։

«Ֆարս գործակալության փոխանցմամբ՝ արբանյակը ճշգրտությամբ իրականացրել է թռիչքի դինամիկայի ալգորիթմները, և տեղի է ունեցել ճիշտ ուղղորդում դեպի նպատակակետ։

Բացի ուղեծրային մանևրերից, «Չամրան 1» արբանյակը կիրառվելու է նաև որպպես լաբորատոր հարթակ՝ տիեզերական  հետազոտողների համար։

«Չամրան 1» հետազոտական արբանյակն արձակվել էր սեպտեմբերի 14-ին և հաջողությամբ   տեղակայվել երկրի 550 կիլոմետր ուղեծրում։ Արբանյակը կիրականացնի այնպիսի առաքելություններ, ինչպիսիք են ապարատային և ծրագրային համակարգերի փորձարկումը՝ ուղեծրային մանևրման տեխնոլոգիան ապացուցելու համար։

«Չամրան 1» արբանյակը կառուցվել է իրանական տեխնոլոգիայով և իրանցի մասնագետների կողմից։ Այս արբանյակի կառուցումը կարևոր քայլ է Իրանի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։