Իրանն ընդգծել է միջուկային զենքի ամբողջական ոչնչացման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի ԳԱ նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է միջուկային զենքի ամբողջական ոչնչացման անհրաժեշտությունը։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին, Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Իսրայելի ռեժիմը, որը տարածաշրջանում միջուկային զինանոցի միակ սեփականատերն է և վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, միշտ դեմ է եղել բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ 1974 թվականից ի վեր միջուկային զենքից զերծ Արևմտյան Ասիայի տարածաշրջան ստեղծելու Իրանի առաջարկին»:
Անդրադառնալով միջուկային զենքից զերծ աշխարհիի գաղափարն իրագործելու համար հավաքական գործողությունների անհրաժեշտությանը, Ղարիբաբադին ասել է․ «Միջազգային հանրությունը պետք է պարտավորեցնի Իսրայելի ռեժիմին միանալ NPT-ին և իր բոլոր միջուկային օբյեկտներն ու գործունեությունը ենթարկել ՄԱԳԱՏԷ-ի համապարփակ երաշխիքներին»։
Սիոնիստական ռեժիմը չի պահպանում գործակալության երաշխիքներից և օրենքներից որևէ մեկը, և զեկույցների համաձայն՝ ռեժիմը Գազայի պատերազմում կիրառել է սպառված ուրան պարունակող ռումբեր։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի և որ Թեհրանը կայուն խաղաղության կողմնակից է։