Աքեմանյան շրջանին պատկանող գրություններով կավե տախտակների վեցրերոդ խմբաքանակը կվերադարձվի Իրանին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքշյանի՝ Նյու Յորքից Իրան վերադարձին զուգահեռ, երկրին կվերադարձվի Աքեմենյան շրջանի արձանագրությունների վեցերորդ խմբաքանակը, որը ներառում է էլամական գրով 1100 տախտակ։
Iran Press-ի հաղորդմամբ՝ Փեզեշքյանի այս հուշանվերն ԱԳՆ, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և Չիկագոյի Արևելագիտության ինստիտուտի նախագահի իրավաբանի օգնականի ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքն է։
Արձանագրություններն արված են էլամերեն կամ արամեերեն լեզուներով՝ տարբեր ձևերով ու չափերով, և դրանց թեմաները հիմնականում կապված են Դարեհ I-ի ժամանակ ռեսուրսների, ճանապարհների, սոցիալական հարաբերությունների, առօրյա կյանքի կարիքների, աշխատավարձի և Աքեմենյան հասարակության տնտեսության հետ:
1932 թվականի մարտին Պերսեպոլիսի պարսպի հնագիտական պեղումների ժամանակ Չիկագոյի համալսարանի արևելագիտության ինստիտուտի հնագիտության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել էին Աքեմենյան ժամանակաշրջանի մոտ 30 հազար կավե տախտակներ, որոնց վրա կային գրություններ։
Իրանի ժամանակի իշխանությունների հետո պայմանավորվելուց հետո, գտածոները տեղափոխվեցին Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտ՝ թարգմանվելու և ուսումնասիրվելու համար։ Դրանց վերադարձման գործընթացը շարունակվում է։