Քերմանշահի Թաղե Բոստան հնավայրում մեկնարկել է «Շահնամեի» ընթերցանության միջազգային փառատոնը
Սեպտեմբեր 27, 2024 08:18 Asia/Tehran
Քերմանշահում մեկնարկել է «Շահնամեի» ընթերցանության միջազգային փառատոնը, որին մասնակցում են տեղացի և օտարերկրացի «Շահնամե» ընթերցողներ։
Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ փառատոնի քարտուղարություն է ուղարկվել 430 աշխատանք ներքին և 22 աշխատանք՝ արտասահմանյան բաժնում, որոնցից ընտրվել են 30 ներքին և 8 արտասահմանյան աշխատանքներ։
Փառատոնի հատուկ հյուրերի թվում են Իրանում Տաջիկստանի դեսպան Նիզամուդդին Զահեդին, «Էկո» մշակութային ինստիտուտի ղեկավար Սաադ Խանը և Ասիական քաղաքապետերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Համիդռեզա Ղոլամզադեն։
Դեսպաններն ու դիվանագետները փառատոնի շրջանակում այցելել են Թաղե Բոստան և Քերմանշահի փոխարքայի թեքիե։
Պիտակ