Արաղչին քննադատել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Գազայում և Լիբանանում Իսրայելի հարձակումների կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դիմակայելու հարցում ԱԽ անկարողությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հերթական անգամ քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը և անդրադառնալով Լիբանանի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումների թեմայով ԱԽ նիստին, հայտարարել է․ «Ցավոք, ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով խորհուրդը չկարողացավ որոշում կայացնել և դատապարտող հայտարարություն հրապարակել։ Անգամ մամուլի հաղորդագրություն»:
Արաղչին հավելել է․ «Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Լիբանանի հարցով ԱԽ արտակարգ նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին»։
Նա նշել է․ «Ցավոք սրտի, ԱՄՆ-ի վարած քաղաքականության պատճառով, որը խոչընդոտում է նման հանդիպումների վերջում որևէ հայտարարության ընդունմանը, այս անգամ ևս, ԱԽ-ն չկարողացավ որոշում կայացնել, նույնիսկ մամուլի հայտարարություն տարածել։ Սովորական դատապարտող հայտարարություն։ Սակայն մյուս կողմից Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի համար ապահովվեց խոսելու հարթակ»։