Հոգեհանգստյան արարողություն՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի նահատակների հոգիների խաղաղության համար
Սեպտեմբեր 28, 2024 12:20 Asia/Tehran
Իրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով՝ ուրբաթ, սեպտեմբերի 27-ին, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում, հավարտ Սուրբ և Անմահ պատարագի, տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղության համար։ Արարողության ավարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն: