Իրանցի հետազոտողն օգտագործել է եղեգը թափոնների արտահոսքի մաքրման համար
Իրանցի մի հետազոտող ներկայացրել է նախագիծ, որն օգտագործում է եղեգը (Phragmites australis)՝ քաղաքային թափոնների կուտակման վայրում արտահոսքի մաքրման համար և հնարավորություն է տալիս այն նորից օգտագործելու:
Ըստ Parstoday-ի, թափոնների արտահոսքի մաքրման համար եղեգի օգտագործման մասին իրանցի հետազոտող Սոնյա Չավոշին ասել է․- Նախորդ տասնամյակներում, քաղաքային թափոնների կուտակման վայրում արտահոսքի մաքրման նպատակով, արտահոսքը թափվում էր կեղտաջրերի հավաքման համակարգ՝ կեղտաջրերի մաքրման կայանում մաքրվելու համար կամ ուղղակիորեն բաց էին թողնվում մակերևութային ջրերում:
Իրանցի այս հետազոտողն ասել է. -Այս նոր ուսումնասիրության մեջ իրանական թիմը փորձել է նախագծել և իրականացնել եղեգի միջոցով կեղտաջրերի մաքրման գործընթացը՝ օգտագործելով տարածաշրջանի բնական ներուժը՝ էներգիայի ամենացածր սպառմամբ և առանց փորձագիտական անձնակազմի կարիքի։