Իրանցի հետազոտողն օգտագործել է եղեգը թափոնների արտահոսքի մաքրման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i223630-Իրանցի_հետազոտողն_օգտագործել_է_եղեգը_թափոնների_արտահոսքի_մաքրման_համար
Իրանցի մի հետազոտող ներկայացրել է նախագիծ, որն օգտագործում է եղեգը (Phragmites australis)՝ քաղաքային թափոնների կուտակման վայրում արտահոսքի մաքրման համար և հնարավորություն է տալիս այն նորից օգտագործելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 12:35 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողն օգտագործել է եղեգը թափոնների արտահոսքի մաքրման համար

Իրանցի մի հետազոտող ներկայացրել է նախագիծ, որն օգտագործում է եղեգը (Phragmites australis)՝ քաղաքային թափոնների կուտակման վայրում արտահոսքի մաքրման համար և հնարավորություն է տալիս այն նորից օգտագործելու:

Ըստ Parstoday-ի, թափոնների արտահոսքի մաքրման համար եղեգի օգտագործման մասին իրանցի հետազոտող Սոնյա Չավոշին ասել է․-  Նախորդ տասնամյակներում, քաղաքային թափոնների կուտակման վայրում արտահոսքի մաքրման նպատակով, արտահոսքը թափվում էր կեղտաջրերի հավաքման համակարգ՝ կեղտաջրերի մաքրման կայանում մաքրվելու համար կամ ուղղակիորեն բաց էին թողնվում մակերևութային ջրերում:

Իրանցի այս հետազոտողն ասել է. -Այս նոր ուսումնասիրության մեջ իրանական թիմը փորձել է նախագծել և իրականացնել եղեգի միջոցով կեղտաջրերի մաքրման գործընթացը՝ օգտագործելով  տարածաշրջանի բնական ներուժը՝ էներգիայի ամենացածր սպառմամբ և առանց փորձագիտական ​​անձնակազմի կարիքի։