Ամբողջ Իրանում սգում են Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունը + լուսանկարներ
https://parstoday.ir/hy/news/iran-i223636-Ամբողջ_Իրանում_սգում_են_Սեյեդ_Հասան_Նասրոլլահի_նահատակությունը_լուսանկարներ
Սիոնիստական ​​ռեժիմի կողմից «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին նահատակելու ոճիրը դատապարտելով, Իրանի տարբեր քաղաքների բնակիչներն ինքնաբուխ հավաքներ կազմակերպելով՝ համակրանք ու համերաշխություն են հայտնել Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 13:03 Asia/Tehran
  • Ամբողջ Իրանում սգում են Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունը
    Ամբողջ Իրանում սգում են Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունը

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին նահատակելու ոճիրը դատապարտելով, Իրանի տարբեր քաղաքների բնակիչներն ինքնաբուխ հավաքներ կազմակերպելով՝ համակրանք ու համերաշխություն են հայտնել Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին։

Գազայի հատվածում շուրջ մեկ տարի ոճրագործությունից և պատերազմից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը անցյալ երկուշաբթի օրվանից ընդլայնել է իր հանցագործությունները Լիբանանում, իսկ ուրբաթ օրը (սեպտեմբերի 27-ին) Բեյրութի հարավում գտնվող Դահիյայի ռմբակոծությունից հետո իր վերջին հանցագործության ընթացքում, նահատակվեց Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը։

Ըստ Parstoday-ի՝ երկրի 31 նահանգային կենտրոններում ինքնաբուխ անցկացված այս հավաքներին մասնակցել են Իրանի ժողովրդի տարբեր հատվածներ՝ կին ու տղամարդ, երիտասարդ ու տարեց, ուսանող ու աշակերտ և վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին», «Ով դիմադրության Սեյեդ, քո ճանապարհը շարունակվում է» և «Ով Հեզբոլլահի առաջնորդ, շնորհավոր նահատակությունդ» կարգախոսները։

Չնայած անձրևին, Թեհրանի ժողովուդը ցույց անցկացնելով, դատապարտել է  Իսրայելի հանցագործությունները

 

Իրանի Հարավային Խորասան նահանգի Բիրջանդի ժողովրդի համերաշխությունը Լիբանանի և Պաղեստինի ժողովրդի հետ
 Թավրիզի ուսանողները դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները

Այս հավաքների մասնակիցները, կրում էին Իրանի, Պաղեստինի և Լիբանանի Հեզբոլլահի դրոշներն և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Սեյեդ Հասան Նասրոլլահի պատկերները, և հայտարարեցին, որ  մինչև իրենց վերջին շունչը կդիմակայեն Ղոդսի ազատագրման և Սիոնիստական ​​ռեժիմի ոչնչացման ճանապարհին։

Մաշհադի բնակիչները կարևորել են սիոնիստ հանցագործներից վրեժ լուծելը
Շիրազի ժողովուրդը համերաշխություն է հայտնել Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին
 

 

Շիրազի ժողովուրդը համերաշխություն է հայտնել Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին

Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակության լուրը հայտարարվելուց հետո, սգո դրոշ է  բարձրացվել Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի,և Ղոմում գտնվող Հազրաթ Մասումեյի սրբավայր դամբարաններում։

Նահատակ «Սեյեդ Հասան Նասրոլլահի նկարը իրանցի երիտասարդի ձեռքին՝ Իմամ Ռեզայի սրբավայրում

Իրանի համալսարանականները նույնպես այսօր (կիրակի) դադարեցրել են դասերը՝ ի նշան Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունների դեմ բողոքի և Լիբանանի ժողովրդի հետ համերաշխության։

Թեհրանի համալսարանի ուսանողների հավաքը՝ ի դատապարտում Իսրայելի հանցագործությունների

Իրանում բոլոր ազտվածաբանական դպրոցները երեք օրով դադարեցրել են իրենց աշխատանքը՝ ի նշան Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի։

Դիմադրության դրոշակակիր Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակության լուրը հայտարարվելուց հետո, Թեհրանի Թաբիաթ (բնություն) կամրջի և Միլադ աշտարակի լույսերը նույնպես կարմիր են դարձել՝ ի նշան վրեժխնդրության։

Վրեժի կարմիր գույնը Թեհրանի Թաբիաթ կամրջի վրա