Իրանի նանո արտադրանքներն արտահանվում են 50 երկրներ
Վերջին վիճակագրության համաձայն, Իրանը ավելի քան 69 միլիոն դոլար արժողությամբ նանո արտադրանք է արտահանում 50 երկրներ։
Նանոտեխնոլոգիայի ոլորտի իրանցի մասնագետները գիտելիքահեն արտադրանքներ արտադրելով և հոդվածներ հրապարակելով, հաջողել են դասվել աշխարհի 7 լավագույն երկրների շարքում։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի նանո շտաբի վերջին վիճակագրության համաձայն, երեք տարում նանո արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան երեք անգամ, և Իրանում արտադրված նանոտեխնոլոգիական արտադրանքի արտահանման արժեքը հասել է 69,1 միլիոն դոլարի։
Ներկայում Իրանի նանո արտադրանքն արտահանվում է 50 երկրներ։ Թուրքիան, Իրաքը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Վրաստանը Իրանի նանոտեխնոլոգիաների արտահանման հիմնական երկրներն են։