Իրանի նանո արտադրանքներն արտահանվում են 50 երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i223682-Իրանի_նանո_արտադրանքներն_արտահանվում_են_50_երկրներ
Վերջին վիճակագրության համաձայն, Իրանը ավելի քան 69 միլիոն դոլար արժողությամբ նանո արտադրանք է արտահանում 50 երկրներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 13:06 Asia/Tehran
  • Իրանի նանո արտադրանքներն արտահանվում են 50 երկրներ

Վերջին վիճակագրության համաձայն, Իրանը ավելի քան 69 միլիոն դոլար արժողությամբ նանո արտադրանք է արտահանում 50 երկրներ։

Նանոտեխնոլոգիայի ոլորտի իրանցի մասնագետները գիտելիքահեն արտադրանքներ արտադրելով և հոդվածներ հրապարակելով, հաջողել են դասվել աշխարհի 7 լավագույն  երկրների շարքում։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի նանո շտաբի վերջին վիճակագրության համաձայն, երեք տարում նանո արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան երեք անգամ, և Իրանում արտադրված նանոտեխնոլոգիական արտադրանքի արտահանման արժեքը հասել է 69,1 միլիոն դոլարի։

Ներկայում Իրանի նանո արտադրանքն արտահանվում է 50 երկրներ։ Թուրքիան, Իրաքը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Վրաստանը Իրանի նանոտեխնոլոգիաների արտահանման հիմնական երկրներն են։