Իրանը լրջորեն մտադիր է ամրապնդել հարաբերությունները ՌԴ - ի հետ. ԻԻՀ փոխնախագահ
Արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու` երկու երկրների ընդհանուր փորձը և դրանց չեզոքացման համար համագործակցության անհրաժեշտությունը պահանջում են, որ Թեհրանն ու Մոսկվան համագործակցեն բոլոր մակարդակներում:
Իրանը լրջորեն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ընթացքում։
«Շատ ուրախալի է, թե ինչ լավ տեմպերով են զարգանում մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում։ Կցանկանայի ընդգծել, որ Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները», ասել է նա։
Փոխնախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա նշել է, որ արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու երկու երկրների ընդհանուր փորձը և դրանց չեզոքացման համար համագործակցության անհրաժեշտությունը պահանջում են, որ Թեհրանն ու Մոսկվան համագործակցեն բոլոր մակարդակներում:
«Մենք ընդգծում ենք բոլոր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը ՌԴ-ի հետ, որը մեր բարեկամն է։ Նույնիսկ վիճահարույց այնպիսի թեմաներում, ինչպիսին (...) Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն է, մենք պետք է աշխատենք ռուս ընկերների հետ», – ընդգծել է Արեֆը։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով Իրան ժամանած Միխայիլ Միշուստինը բանակցություններ կվարի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: