Սանդայի երիտասարդների աշխարհի առաջնություն․ Իրանը նվաճել է 23 մեդալներ
https://parstoday.ir/hy/news/iran-i223714-Սանդայի_երիտասարդների_աշխարհի_առաջնություն_Իրանը_նվաճել_է_23_մեդալներ
Pars Today - Իրանի սանդայի երիտասարդնների հավաքականը նվաճելով 23 գունավոր մեդալներ, դարձավ աշխարհի չեմպիոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2024 06:29 Asia/Tehran
  • Սանդայի երիտասարդների աշխարհի առաջնություն․ Իրանը նվաճել է 23 մեդալներ

Pars Today - Իրանի սանդայի երիտասարդնների հավաքականը նվաճելով 23 գունավոր մեդալներ, դարձավ աշխարհի չեմպիոն:

Իրանի ուշուի 22 հոգանոց հավաքականը երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճել է 23 գունեղ մեդալներ, իսկ սանդա մարզաձևում 7 ոսկե և 3 արծաթե  մեդալներով դարձել է աշխարհի չեմպիոն։ Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, անցած չորեքշաբթի օրը, Բրունեյում պաշտոնապես մեկնարկել է ուշուի երիտասարդների աշխարհի 9-րդ առաջնությունը՝ 50 երկրների 800 մասնակիցների ներկայությամբ, և ավարտվել կիրակի օրը՝ լավագույն մարզիկներին ներկայացնելով։

Խաղերի ավարտին Իրանի ուշուի քարավանը նվաճեց 23 գունեղ մեդալներ՝ 9 ոսկե, 9 արծաթե և 5 բրոնզե:

Իրանի հավաքականը Սանդա մարզաձևում 7 ոսկե և 3 արծաթե մեդալներով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Չինաստանը երկրորդ տեղում է՝ 3 ոսկի, 4 արծաթ և մեկ բրոնզե մեդալներով, իսկ Եգիպտոսը երրորդ տեղում է՝ 2 ոսկե և 4 բրոնզե մեդալներով։

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանի մարզական հաջողություններ, ուշուի երիտասարդների աշխարհի առաջնություն, Իրանի սանդայի հավաքականը չեմպիոն է դարձել