Իրանահայություն. Սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունն ավելի է ուժեղացնում դիմադրության ճակատը
https://parstoday.ir/hy/news/iran-i223744-Իրանահայություն._Սեյեդ_Հասան_Նասրալլահի_սպանությունն_ավելի_է_ուժեղացնում_դիմադրության_ճակատը
Ամբողջ Իրանում հայ քրիստոնյա համայնքները առանձին հայտարարություններով «պատերազմական հանցագործություն» են անվանել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունը և ընդգծել, որ այս հարձակումն ավելի ուժեղ և անպարտելի է դարձնում դիմադրության ճակատը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2024 14:04 Asia/Tehran
  • Իրանահայություն. Սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունն ավելի է ուժեղացնում դիմադրության ճակատը

Ամբողջ Իրանում հայ քրիստոնյա համայնքները առանձին հայտարարություններով «պատերազմական հանցագործություն» են անվանել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունը և ընդգծել, որ այս հարձակումն ավելի ուժեղ և անպարտելի է դարձնում դիմադրության ճակատը։

Իրանի  Հայ Կաթողիկե համայնքի Թեմական խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է.

«Այս արարքը, որը միտումնավոր եւ նպատակային թիրախավորել էր խաղաղ քաղաքացիներին, ոչ այլ ինչ էր, քան ռազմական ոճիր եւ մարդկության դեմ իրականացված հանցագործություն, ինչը աներկբայորեն դատապարտելի է բոլոր Աստվածային կրոններում, ինչպես նաեւ միջազգային օրենքի եւ իրավունքի տեսանկյունից:
Ուստի խստորեն դատապարտում ենք անմարդկային այս ոճիրը, աղոթում ենք զոհերի հոգու խաղաղության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար»։

Իրանի Ատրպատականի Հայոց թեմն  էլ առանձին հայտարարության մեջ ասել է.

«Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դիմաց, դիմադրության եւ Ջիհադի հերոս Սեյեդ Հասան Նասրոլլահի եւ Դիմադրության մի քանի հրամանատարների նահատակնությունը մեծ ցավ է պատճառել աշխարհի ազատատենչներին եւ Լիբանանի ու Պաղեստինի իրավազրկված ժողովրդի արդար իրավունքների պաշտպաններին: Պատմական եւ ճակատագրական այս պայմաններում համոզված ենք, որ նման հարձակումները առավել եւս անկոտրում են դարձնելու Դիմադրության առանցքի հզորությունը եւ առավել ամուր քայլերով են ընթանալու դեպի վերջնական նպատակների եւ ազատության իրագործում»:

Այս հայտարարության մեջ  նաև ասվում է.

«Դատապարտելով այս ահաբեկչական ակտը, այս աղետի կապակցությամբ ցավակցում ենք Իսլամական Հեղափոխության առաջնորդին, Իրանի ազատատենչ ժողովրդին, Լիբանանի իրավազրկված ժողովրդին, աշխարհի ազատատենչ ժողովուրդներին եւ նահատակների ընտանիքներին, եւ բարձրյալն Աստծուց հայցում ենք նահատակների հոգու խաղաղություն  եւ անդորրություն»։