ԻՀՊԿ․ օկուպացված տարածքների «սիրտը» հրթիռակոծվել է 
https://parstoday.ir/hy/news/iran-i223770-ԻՀՊԿ_օկուպացված_տարածքների_սիրտը_հրթիռակոծվել_է
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է օկուպացված տարածքների «սիրտը»։ 
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 03:45 Asia/Tehran
  • ԻՀՊԿ․ օկուպացված տարածքների «սիրտը» հրթիռակոծվել է 

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է օկուպացված տարածքների «սիրտը»։ 

Կորպուսի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Իսմայիլ Հանիեյի սպանությունից և Իրանի ինքիշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունից հետո, որոշակի ժամանակահատված զսպվածություն ցուցաբերելուց հետո, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքի հիմամբ, և ԱՄՆ-ի աջակցությամբ ռեժիմի կողմից իրավիճակը սրելու, Լիբանանի ու Գազայի ժողովրդի կոտորածի և Դիմադրության առանցքի առաջնորդ, «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի, Լիբանանում ԻՀՊԿ գլխավոր խորհրդական սեյեդ Աբբաս Նիլֆուրուշանի սպանությունից հետո, կորպուսի ավիատիեզերական ուժերը տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակել  գրավյալ տարածքների սրտում գտնվող կարևոր ռազմական և անվտանգության թիրախների ուղղությամբ:
Եթե Սիոնիստական ռեժիմը պատասխանի այս գործողությանը, որն իրականացվել է երկրի օրինական իրավունքի ու միջազգային օրենքների հիմամբ, կստանա ջախջախիչ պատասխան»։