Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածքը կբացեն Իսրայելի համար․ ԱԳՆ
(last modified Thu, 03 Oct 2024 08:23:15 GMT )
Հոկտեմբեր 03, 2024 11:53 Asia/Tehran
  • Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածքը կբացեն Իսրայելի համար․ ԱԳՆ

Իրանը թշնամական կհամարի ցանկացած պետություն, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք արդեն հայտարարել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Բայց ես հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,-ասել է Արաղչին։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։  Հրթիռները խոցել են Իսրայելի Աշքելոնի շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նովաթիմ ավիաբազային:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ պարագայում կործանարար պատասխան տալ։