Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետևանքների կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները տարածաշրջանում լուրջ ճգնաժամի պատճառ են դարձել։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նիստի նախօրեին, Աբբաս Արաղչին հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Սիոնիստական ռեժիմի բռնությունները մարդու իրավունքների, միջազգային օրենքների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, պաղեստինյան ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության սարսափելի օրինակներն են։
Ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտման կազմակերպված արշավի սարսափելի դրսևորում են, Արաղչին հավելել է, որ Իսրայելի ռեժիմի անպատժելիությունն օկուպացված տարածքներում կհանգեցնի ավելի շատ մարդկային ողբերգությունների։
Հայտարարության մեջ ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ աշխարհը չի կարող լռել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների առջև և որ Թեհրանն ակնկալում է, որպեսզի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտեն այդ հանցագործությունները և բոլոր հնարավոր միջոցներով հետաքննեն ու փաստագրեն Իսրայելի ռեժիմի հանցավոր գործողությունները։
Իրանի ԱԳ նախարարը նշել է․ «Միջազգային հանրությունը պետք է միջազգային և ազգային դատարաններում պատասխանատվության ենթարկի այդ հանցագործությունների բոլոր մեղավորներին և մեղսակիցներին։ Իսկ Գազայում, Ռաֆահում, Լիբանանում և ողջ Արևմտյան Ասիայում ռեժիմի մարդասպան մեքենան պետք է կանգնեցվի»։
Շուրջ մեկ տարի Գազայի ճնշված ու հզոր ժողովրդին սպանելուց հետո Սիոնիստական ռեժիմն այժմ հարձակվել է Լիբանանի և Սիրիայի վրա։
Տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ մտահոգություն են հայտնել ռեժիմի գործողությունների և զգուշացրել՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ճգնաժամի աճի կապակցությամբ: