Իրանի Հեղափոխության գերագույն առաջնորդի ելույթի արտացոլումը համաշխարհային լրատվամիջոցներում
Սահաբ- Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարևոր հայտարարությունները այսօր Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզներում լայն արձագանք գտան աշխարհի լրատվամիջոցներում և լրատվական ցանցերում։
Iranpress լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական և հնդկական հեռուստաալիքները, բրիտանական Sky News-ը, ուղիղ եթերում հեռարձակել են Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ելույթը, և Իմամ Խոմեյնիի անվան Մոսալայի մայր մզկիթում այսօր՝ ուրբաթ կայացած ժողովրդական հավաքը աննախադեպ նկարագրելով՝ օգտագործեցին հետևյալ վերնագրերը. «Ամերիկան գաղութատիրության համար շահագործում է Իսրայելը», «Անհրաժեշտության դեպքում նորից թիրախավորելու ենք Իսրայելը», «Մուսուլմանների թշնամին մեկն է», «Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Եմենի թշնամին է», «Մահմեդականները պետք է համախմբված լինեն միակ ընդհանուր թշնամու դեմ»։
Միևնույն ժամանակ, Guardian թերթը և լոնդոնյան թայմս թերթի կայքը, արտացոլելով Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի որոշ հայտարարություններ, որոնցում նշվում է Ալ-Աքսա փոթորկի գործողության օրինականությունը, Իրանի պատասխանը սիոնիստական ռեժիմին և ընդհանուր թշնամու դեմ մուսուլմանների միասնության անհրաժեշտությունը, գրել են, որ Իրանի առաջնորդը Իսրայելն անվանել է «վամպիր» ռեժիմ, իսկ ԱՄՆ-ին՝ «կատաղած շուն» տարածաշրջանում և ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հուժկու կերպով և հաստատակամությամբ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ քայլ Իսրայելի դեմ։
Al-Jazeera հեռուստաալիքը, Al-Masri Al-Youm թերթը, Սաուդյան Արաբիայի Ալ-Հադաս ալիքը, Al-Arabia հեռուստաալիքը, արաբական «21» կայքը, իրաքյան ալիքները, ներառյալ «Բաղդադ Ալ-Յումը», նույնպես հայտարարել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր ընդգծել է, որ «Ալ-Աքսա» փոթորկի գործողությունը պաղեստինյան ժողովրդի օրինական և բնական գործողությունն է, ցանկացած ժողովուրդ իրավունք ունի պաշտպանելու իր հողն ու ինքնիշխանությունը օկուպանտների ու զավթիչների դեմ, և որ անցած օրերին Իրանի զինված ուժերի գործողությունները ի աջակցություն Գազայի հատվածի, միանգամայն օրինական և լեգիտիմ էին։
«Ալ-Մայադին» ալիքը, «Սամա» լրատվական գործակալությունը, «Շահաբ», «Ղուդս» և ռուսական «ալ-Յում» ալիքները, ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը և «Sky News»-ը հաղորդել են, որ Իրաի հեղափոխության առաջնորդն այսօր ուրբաթօրյա աղոթքի քարոզում ընդգծել է, որ Իրանի հրթիռային հարձակումը նվազագույն պատիժն էր Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների համար, և Իրանը չի վարանում անել այն, ինչ պետք է անի Իսրայելին դիմակայելու համար: