Հոկտեմբեր 05, 2024 09:45 Asia/Tehran
  • Իրանը միջազգային հանրությունից պահանջել է  ձեռնարկել քայլեր՝ Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար

Ժնևում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Լիբանանում և Պաղեստինում կատարած հանցագործությունների համար Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և ստիպել դադարեցնել  ագրեսիան:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակներում, դատապարտելով Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումները, Ալի Բահրեյնին միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ արձագանքել Իսրայելի  ագրեսիային ու միջազգային հանցագործություններին և պատասխանատվության ենթարկել  ռեժիմին։ 
Ժնևում Իրանի դեսպանը խստորեն դատապարտել է Բեյրութում Սիոնիստական ռեժիմի հարձակումները, որոնք հանգեցրել են Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլայի և նրա ուղեկիցների նահատակությանը և դրանք համարել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ 
Բահրեյնին ընդգծել է միջազգային հանրության համար այս գործողության իրավական և քաղաքական հետևանքները  և  Իսրայելի ռեժիմին պատասխանատվության կանչելու  անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Իսրայելի հարձակումների ժամանակ ամերիկյան զենքի կիրառմանը, Բահրեյինին հավելել է․ «Դա վկայում է, որ Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն  մեղսակից են Իսրայելի ռազմական գործողություններին, իսկ դա բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակի վրա»։ 
Ժնևում Իրանի դեսպանը հավելել է․ «Իսրայելի ռեժիմի հանցագործությունները   միջազգային հանրության անգործության ստվերում վերածվել են նորմալ երևույթի։ Արդյունքում,  պաղեստինցիների կյանքի իրավունքը գունատվում է և դառնում ուղղակի ստվեր՝ արևմտյան զենքի փայլի ներքո»։
Նա նշել է․ «Իսրայելի ռեժիմը սկսել է օկուպացիայի և հանցագործությունների նոր փուլ, որոնք իրականացվում են միջազգային հանրության անգործության պայմաններում, և այսօր ռեժիմը  ներխուժել է Լիբանան՝ սպանելով հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչների»:
Հղում անելով ՄԱԿ-ի ԳԱ բանաձևին, դեսպանը կոչ է արել անհապաղ դադարեցնել արևմտյան երկրների կողմից Իսրայելի ռեժիմին զենքի տրամադրումը՝ ընդգծելով, որ այս խնդրանքը հատկապես կարևոր է Արևմտյան Ասիայի հումանիտար և ռազմական ճգնաժամերի ներկա իրավիճակում։ 
Բահրեյնին նշել է․ «Իրանի զինված ուժերը, ինքնապաշտպանության իրավունքի հիմամբ, հրթիռային գործողություն են իրականացրել Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ, ինչը պատասխան էր   ռեժիմի ագրեսիաներին և Իրանի ազգային ինքնիշխանության խախտմանը և ուղղված էր տարածաշրջանային անվտանգության պաշտպանությանը»։

Պիտակ