Հոկտեմբեր 07, 2024 15:38 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանը ողջունում է Եվրոպայի հետ երկխոսությունը հարաբերությունների ամրապնդման համար

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է եվրոպական երկրների հետ երկխոսությունը՝ խնդիրների լուծման եւ հարաբերությունների ամրապնդման նպատակով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների 400-ամյա պատմությանը, նա հավելել է, որ Իրանը ձգտում է երկխոսության միջոցով լուծել որոշ հարցեր, ինչպիսիք են. միջուկային հիմնախնդիրը, և ամրապնդել  համագործակցությունն ու հարաբերությունը հարևանների և աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։
Անդրադառնալով Գազայի հատվածում և Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ արևմտյան երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների դիրքորոշումներին, Իրանի նախագահն ասել է.- Իրանի 14-րդ կառավարությունը իր պաշտոնը ստանձնեց ներսում ներդաշնակության և աշխարհի հետ բարեկամության կարգախոսով, սակայն իր աշխատանքի պաշտոնական մեկնարկի օրը Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում իր անհաջողությունները հատուցելու, տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը սրելու մտադրությամբ, Թեհրան հրավիրված Իսլամական Հանրապետության պաշտոնական հյուրին սպանեց, իսկ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, սիոնիստների հանցագործություններն ու ահաբեկչական գործողությունները դատապարտելու փոխարեն Իրանին անընդհատ զսպվածության կոչ են անում։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ձգտում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման ջանքերի հաջողությանը, խուսափեց արագ արձագանքել Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական հանցագործությանն ու ազգային ինքնիշխանության ոտնահարմանը, Փեզեշքյանը հավաստիացրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումն իրականացել է այս ռեժիմի դաժանությունը զսպելու, տարածաշրջանում նրա հանցագործությունների ու հարձակումների տարածումը կանխելու և ՄԱԿ-ի հռչակագրի  ու միջազգային իրավական կանոնների շրջանակում հրադադար հաստատելու նպատակով և տեղի է ունեցել միայն զինվորական թիրախների դեմ։
Նշելով, որ այս երկիրը ողջունում է Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը եվրոպական երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում, Նիդեռլանդների վարչապետը պահանջել է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ։

Պիտակ