ԻՀՊԿ հրամանատար. Իրանի վրա ցանկացած հարձակում ցավոտ արձագանք կունենա
(last modified 2024-10-17T12:01:18+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 15:31 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հրամանատար. Իրանի վրա ցանկացած հարձակում ցավոտ արձագանք կունենա

ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում ցավոտ արձագանք կունենա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լիբանանում Իրանի ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆուրուշանի հուղարկավորության ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նշել է․ «Իսրայելի ռեժիմը սխալմամբ կարծում էր, թե Իսմայիլ Հանիեի, Սեյեդ Հասան Նասրալլայի և Աբբաս Նիլֆուրուշանի սպանությամբ խնդիրներ կառաջացնի Դիմադրության առանցքի համար, սակայն «Ազնիվ խոստում 2» գործողությունը և ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգից իրանական հրթիռների անխափան անցումը փոխեցին հավասարումը»։  

Սալամին նշել է, որ սխալ է կարծել, թե հրամանատարների սպանությամբ Դիմադրության առանցքը կանգ կառնի, հավելելով, որ ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Դիմադրության առանցքն ավելի ամրացավ ու ավելի մեծ հեղինակություն ձեռք բերեց»։   

Լիբանանում Իրանի գլխավոր ռազմական խորհրդական, բրիգադի գեներալ Աբբաս Նիլֆուրուշանը նահատակվել է սեպտեմբերի 27-ին, ԱՄՆ-ի աջակցությամբ Բեյրութի Դահիյա շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ, Հասան Նասրալլահի հետ։  

Պիտակ