Իրան. Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին պատասխանատվության ենթարկի ահաբեկչական գործողությունների համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ԱԽ նախագահին ու ՄԱԿ-ի գլխավորք քարտուղարին ուղղված նամակում հերքել է Թեհրանի դեմ ուղղված՝ Իսրայելի անհիմն մեղադրանքները, նշելով․ «Իսրայելի ռեժիմը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ Անվտանգության խորհուրդը, պետք է պատասխանատվության ենթարկեն ռեժիմին»։
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Պասկալ Քրիստիանին և Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, անդրադառնալով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի այն անհիմն մեղադրանքներին, թե Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադությունը և միջազգային իրավունքը,,․ Ամիր Սաիդ Իրավանին գրել է․ «Օկուպանտ ու ահաբեկչական Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը, ինչպես միշտ, տարածում է ապատեղեկատվության և բացահայտ ստեր՝ Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի նկատմամբ ռեժիմի շարունակվող ցեղասպանությունից և պատերազմական հանցագործություններից համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։ Սակայն ճշմարտությունն ակնհայտորեն հակասում է այս ստերին, իսկ անհերքելի փաստերն իրենք են խոսում»։
Իրավանին հավելել է․ «Ավելի քան մեկ տարի Իսրայելի օկուպանտ և ապարտեիդ ռեժիմը կոպտորեն և համակարգված կերպով խախտել է միջազգային իրավունքը և Գազայի անմեղ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իրականացրել ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն։ Եվ այդ բոլոր գործողություններն իրականացվել են առանց որևէ պատասխանատվության»։
Նշելով, որ Իսրայելն այժմ շարունակում է ցեղասպանությունն արդեն Լիբանանում, Իրավանին հավելել է․ «Իսրայելի ռեժիմը շարունակում է բացահայտ ագրեսիան Սիրիայի ինքնիշխանության դեմ և դիտավորյալ թիրախավորում խաղաղ բնակիչներին, կենսական ենթակառուցվածքները և նույնիսկ հումանիտար ավտոշարասյունները»։
Նա նշել է․ «Հոկտեմբերի 9-ին Իսրայելի ռեժիմը դաժան և կանխամտածված հարձակում է իրականացրել Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնության դաշտային հիվանդանոցի վրա, որը պաշտոնապես շեղել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Լիբանանում տեղահանված խաղաղ բնակիչներին և վիրավորներին փրկարար օգնություն տրամադրելու իր առաքելությունից։ Իրանն այդ մասին հոկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին»։
Նշելով, որ Դիմադրության խմբերին Իրանի օգնությունը լիովին օրինական է և համապատասխանում էմիջազգային իրավունքին, Ամիր Սաիդ Իրավանին հավելել է․ «Քանի դեռ Իսրայելի ռեժիմը շարունակում է իր անօրինական օկուպացիան և ագրեսիան, դիմադրությունը կշարունակվի, և Իրանը կշարունակի աջակցել Դիմադրության խմբերին, որոնք օկուպացիայից և ագրեսիայից պաշտպանում են իրենց հողն ու ժողովրդին»:
Նա հավել;ել է․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպետք է լռի Իսրայելի հանցագործությունների դիմաց։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, հատկապես Անվտանգության խորհուրդը, պատասխանատվության ենթարկի ռեժիմին և վերջ դնի անվերահսկելի ագրեսիային»։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ձգտում պատերազմի կամ տարածաշրջանում լարվածության սրման, հավելելով․ «Իրանը հետևելու է ինքնապաշտպանության ու միջազգային իրավունքին և համապատասխան կարգով կտեղեկացնի Անվտանգության խորհրդին իր օրինական պատասխանի մասին»։