Իրանի ՀՕՊ ստորաբաժանումը  հակազդել է ռազմական կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i224842-Իրանի_ՀՕՊ_ստորաբաժանումը_հակազդել_է_ռազմական_կենտրոնների_վրա_Սիոնիստական_ռեժիմի_հարձակմանը
Իրանի ՀՕՊ ստորաբաժանման մամուլի գրասենյակը հայտարարել է որոշ ռազմական  կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը հակազդելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 06:05 Asia/Tehran
  • Իրանի ՀՕՊ ստորաբաժանումը  հակազդել է ռազմական կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը

Իրանի ՀՕՊ ստորաբաժանման մամուլի գրասենյակը հայտարարել է որոշ ռազմական  կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը հակազդելու մասին։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝  հայտարարության մեջ ասվում է․ «Չնայած Իրանը բազմիցս զգուշացրել էր հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին՝ խուսափել արկածախնդիր գործողություններից,  կեղծ ռեժիմը շաբաթ առավոտյան հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում տեղակայված ռազմական կենտրոնների վրա։
Իրանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայել է Սիոնիստական ռեժիմի հարձակմանը»։ 
Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում հարձակումների հետևանքով կան թեթև վնասներ, որոնց չափերը ճշտվում են։