Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը սխալ հաշվարկ է թույլ տվել
(last modified Sun, 27 Oct 2024 12:49:48 GMT )
Հոկտեմբեր 27, 2024 16:19 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը սխալ հաշվարկ է թույլ տվել
    Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը սխալ հաշվարկ է թույլ տվել

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները սխալ հաշվարկներ են թույլ տվել Իսլամական Հանրապետության վերաբերյալ, քանի որ նրանք չեն ճանաչում Իրանի երիտասարդներին ու ժողովրդին և դեռ չեն կարողացել հասկանալ այս ժողովրդի ուժը, կարողությունը, նախաձեռնությունն ու վճռականությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, կիրակի օրը, անվտանգության նահատակների հազարավոր հարազատների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Գազայում և Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի կողմից շարունակաբար իրականացվող դաժան գործողություններին, կոչ է արել «համաշխարհային կոալիցիա» ստեղծել այս չար ռեժիմի դեմ։
Հոկտեմբերի 26-ին, Սիոնիստական ռեժիմի իրականացրած գործողության կապակցությամբ Այաթոլլահ Խամենեին հավելել է.- Իրենց կատարած այս սխալը իրենք մեծացնում են որոշակի նպատակներով, բայց դա նսեմացնելն ու ասելը, որ դա ոչինչ էր և կարևոր չէ, նույնպես սխալ է։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է․- Իհարկե, աշխատանքի որակը պետք է պատշաճ կերպով ճանաչվի իշխանությունների կողմից և պետք է անեն այն, ինչը ձեռնտու է այս երկրին ու ժողովրդին, որպեսզի նրանք հասկանան, թե ով է Իրանի ժողովուրդն ու ինչպիսին է նրա երիտասարդությունը:
Անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի նողկալի հանցագործություններին, այդ թվում տասը հազար երեխաների և ավելի քան տասը հազար կանանց նահատակությանը, որն ամենադաժան պատերազմական հանցագործությունների օրինակ է, Այաթոլլահ Խամենեին քննադատեց կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի թույլ մոտեցումը Գազայում և Լիբանանում այս ռեժիմի գործողություններին դիմակայելու հարցում։
Նա նշել է․- Պատերազմն ունի կանոններ, օրենքներ և սահմաններ, և այնպես չէ, որ պատերազմներում բոլոր սահմանները խախտվում են, բայց օկուպացված տարածքները կառավարող հանցախումբն իր ոտքերի տակ ջախջախել է բոլոր սահմաններն ու կանոնները։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անհրաժեշտ է համարել, որ կառավարությունները, հատկապես իսլամական կառավարությունները դիմադրեն և համաշխարհային կոալիցիա կազմեն այս հանցավոր ռեժիմի դեմ։

Նա հավելել է. «Դիմադրել չի նշանակում կտրել տնտեսական օգնությունը, քանի որ ակնհայտ է, որ այդ ռեժիմին օգնելը ամենատգեղ և ամենամեծ մեղքերից է, դիմադրել նշանակում է ստեղծել համաշխարհային քաղաքական, տնտեսական և անհրաժեշտության դեպքում՝ ռազմական կոալիցիա չար ռեժիմի դեմ, որն իրականացնում է ամենադաժան ռազմական հանցագործությունները»:
Հեղափոխության առաջնորդը նաև դիմեց անվտանգության նահատակների հարգելի ընտանիքներին և այդ նահատակներին անվանեց ճշմարիտ ճանապարհի ընտրյալները։
Անդրադառնալով անվտանգության հիմնարար նշանակությանը հասարակության բոլոր հարցերում և մարդկանց կյանքի տարբեր ոլորտներում՝ նա ընդգծեց․-Միայն ուժեղ Իրանը կարող է ապահովել և երաշխավորել երկրի ու ազգի անվտանգությունն ու առաջընթացը. Հետրշևաբար Իրանը պետք է օրեցօր հզորանա տնտեսական, գիտական, քաղաքական, պաշտպանական և կառավարման բոլոր առումներով։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ազգային հզորությունն անվանել է Իրանում անվտանգ լինելու միակ միջոցը և հավելել. -Երկրի և հասարակության անվտանգությունն ու առաջընթացն ապահովելու համար Իրանը պետք է հզորանա տնտեսական, գիտական, պաշտպանական, քաղաքական, կառավարման և այլ առումներով։