Իրան. Իսրայելի ռեժիմն ԱՄՆ-ի անվերապահ աջակցությամբ ավելի լկտի է դարձել
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է.- Ամերիկայի անվերապահ աջակցությունն Իսրայելի ռեժիմին, ինչպես նաև որպես մշտական անդամ Անվտանգության խորհրդի պարտականությունների կատարումը խոչընդոտելը, այս ռեժիմին ավելի լկտի են դարձրել իր հանցագործությունները և ագրեսիան շարունակելու հարցում:
Ըստ Սահաբ ցանցի, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Անվտանգության խորհրդի նիստում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հավելել է.- Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիան, ավելի լայն և շարունակական ագրեսիայի և անսահման անպատժելիության մի մասն է, որի շրջանակում Իսրայելի ռեժիմը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը:
Իրավանին ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմի թշնամական գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, հատկապես ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի և երկրների ինքնիշխանության դեմ սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելքի ակնհայտ և վտանգավոր խախտում են:
Նշելով, որ Իսլամական Հանրապետությունը միշտ հետևել է դիվանագիտությանը որպես տարածաշրջանային մարտահրավերների լուծման և խաղաղության ու կայունության ամրապնդման միջոց, ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հայտարարեց.- Իրանը, որպես ինքնիշխան երկիր, իրեն իրավունք է վերապահում հարմար ժամանակին արձագանքելու ագրեսիայի այս ակտին, որը հաստատված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։