Իրանական «Հուշանվեր» և «Ամառը, երբ ձյուն եկավ» ֆիլմերը փայլել են միջազգային փառատոներում
(last modified Thu, 31 Oct 2024 11:32:48 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 15:02 Asia/Tehran
  • Իրանական  ֆիլմերը փայլել են միջազգային փառատոներում
    Իրանական ֆիլմերը փայլել են միջազգային փառատոներում

Արվեստի ոլորտում Իրանի վերջին նորություններից կարելի է նշել Ռուսաստանում կայացած ժամանակակից արվեստի փառատոնին իրանցի արվեստագետների մասնակությունն ինչպես նաև Թաիլանդի, Լեհաստանի, Բրազիլիայի, Իտալիայի և Ավստրալիայի փառատոններում իրանական ֆիլմերի ցուցադրությունը։

Մոսկվայում կայացած Cosmoscow ժամանակակից արվեստի ցուցահանդեսին մասնակցել են նաև 50 իրանցի նկարիչներ։ 

 

«Հուշանվեր» ֆիլմը ներկայացվել է Թաիլանդի միջազգային կինոփառատոնին

Ազեր Ֆարամարզիի «Հուշանվեր» ֆիլմը ներկայացվել է Թաիլանդի միջազգային կինոփառատոնին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իրան-Իրաք պատերազմի տարիներին և  պատմում են իրանցի ջրասուզակի ու նրա դստեր մասին։
ֆիլմում ներկայացված է «Քյարբալա 4» գործողության ժամանակ «Հազրաթ Յունուս» խմբի  ջրասուզակների պատմությունը։ Այս ֆիլմն Իրանի սրբազան պաշտպանության տարիների մասին պատմող հուզիչ պատմություն է։  

 

«Ոչ զուգահեռ աշխարհ» ֆիլմը կմասնակցի Լեհաստանի կինոփառատոնին 

Սցենարիստ ու ռեժիսոր Մուհամմեդ Յարաղիի «Ոչ զուգահեռ աշխարհ» ֆիլմը կմասնակցի Լեհաստանի Euroshorts միջազգային  33-րդ կինոփառատոնին։ Ֆիլմը ներկայացնում է աշխատող երեխաների ծանր պայմանները՝ վեցամյա աղջկա աչքերով։


Իրանցի ռեժիսորն արժանացել է Բրազիլիայի «Կանվա» կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին 

Բրազիլիայի «Կանովա» կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակը շնորհվել է «Փարիսան» ֆիլմի ռեժիսոր Քամբիզ Բաբայիին։
Այս փառատոնի փակման արարողության ժամանակ Բաբայիի ֆիլմն արժանացել է նաև  երկրորդ մրցանակին՝ սոցիալական խնդրի (Covid-ին) անդրադառնալու համար։
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Սանտա Կրուս փառատոնում «Փարիսան» արժանացել է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին։ Ֆիլմն արժանացել է նաև «Անատոլիա» միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակին, որն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

 

«Ձիու վերջին վրնջոցը, որ երազում էր թիթեռ դառնալ» ֆիլմը կմասնակցի Ավստրալիայի փառատոնին

«Ձիու վերջին վրնջոցը, որ երազում էր թիթեռ դառնալ» ֆիլմը կմասնակցի Ավստրալիայի Կանբերայի 29-րդ միջազգային փառատոնին:  
Կարճամետրաժ ֆիլմը, որը միջազգային փառատոնում ցուցադրվում է արդեն իններորդ անգամ, արժանացել է Իտալիայի Amicorti 6-րդ միջազգային փառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  և Sguardi Altrove կանանց փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակներին։

 

«Ջենաքաթ» ֆիլմը կմասնակցի իտալական Ֆաբրիանոյի փառատոնին 

Իրանի և Իտալիայի կողմից համատեղ արտադրված «Ջենաքաթ»-ը ֆանտաստիկա  ժանրի ադապտացված ստեղծագործություն է։ Առանց երկխոսությունների կարճամետրաժ ֆիլմը  պատմում է մի գողի մասին, ով կողոպուտի ժամանակ սարսափելի հանցագործություն է կատարում և փախչում, բայց հասկանում է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։
Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել է Բուլղարիայի IN THE PALACE 20-րդ փառատոնում, Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 39-րդ միջազգային փառատոնում և «Ֆաջր» 41-րդ միջազգային կինոփառատոնում։
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 39-րդ փառատոնի շրջանակներում ֆիլմն արժանացել է «Ոսկե տերև» մրցնակի՝  «Լավագույն ադապտացված սցենար» բաժնում:  

 

«Ամառը, երբ ձյուն եկավ» ֆիլմը Police կինոփառատոնում

«Ամառը, երբ ձյուն եկավ» ֆիլմն արժանացել է Իտալիայի International Police Award Arts 28-րդ միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։