Իրանի պաշտպանության նախարար. Իսրայելի հարձակման ժամանակ ոչ մի ռազմական ինքնաթիռ Իրանի տարածք չի մտել
https://parstoday.ir/hy/news/iran-i225074-Իրանի_պաշտպանության_նախարար._Իսրայելի_հարձակման_ժամանակ_ոչ_մի_ռազմական_ինքնաթիռ_Իրանի_տարածք_չի_մտել
Pars Today- Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հերքել է իսրայելական կործանիչների մուտքը Իրանի երկինք Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակման ժամանակ, ինչպես նաև հյուսիսային սահմաններից հարձակման մասին ասեկոսեները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2024 14:00 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Իսրայելի հարձակման ժամանակ ոչ մի ռազմական ինքնաթիռ Իրանի տարածք չի մտել
    Իրանի պաշտպանության նախարար. Իսրայելի հարձակման ժամանակ ոչ մի ռազմական ինքնաթիռ Իրանի տարածք չի մտել

Pars Today- Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հերքել է իսրայելական կործանիչների մուտքը Իրանի երկինք Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակման ժամանակ, ինչպես նաև հյուսիսային սահմաններից հարձակման մասին ասեկոսեները։

Հոկտեմբերի 26-ին Սիոնիստական ​​ռեժիմը լարվածություն առաջացնող գործողությամբ հարձակվեց Իրանի ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, և Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, չեզոքացնելով գրոհները, կարողացել է հաջողությամբ դիմակայել իսրայելական ռեժիմի այս ագրեսիվ գործողությանը։ Ըստ Pars Today-ի՝ Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հերքել է Իրանի երկինք իսրայելական կործանիչների մուտքի մասին լուրը և ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, երբ մի երկրի օդային տարածքը ոտնձգության է ենթարկվում, ապա այդ երկիրն իրավունք ունի պատասխանել այդ ոտնձգությանն ու ագրեսիային։

«Նասիրզադեն» հավելել է. «Հակառակորդը փորձել է խոցել և՛ մեր պաշտպանական համակարգերը, և՛ մեր հարձակողական համակարգերը, բայց քանի որ պահպանված են եղել պասիվ պաշտպանության միջոցառումների կանոնները, մենք էական վնաս չենք կրել»։

Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հերքել է նաեւ Իրանի հյուսիսային սահմաններից հարձակման մասին լուրերը։

 

Գլխավոր բառակապակցություններ՝ Իրանը և Իսրայելը, Իսրայելի հանցագործությունները, Իսրայելի հարձակումն Իրան դեմ, Իրանի պաշտպանական հզորությունը, Իրանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը