Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնը
Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային 29-րդ փառատոնը։
Փառատոնը մեկնարկել է Իրանի և 6 արտասահմանյան խմբերի մասնակցությամբ, որոնք ժամանել են Ուզբեկստանից, Հայաստանից, Իրաքից, Բրազիլիայից, Թուրքիայից և Ռուսաստանից։
Փառատոնի բացման արարողությանն ունեցած ելույթում, Համադանի քաղաքապետ սեյեդ Մասուդ Հոսեյնին ասել է. «Երեխաներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում փառատոնի բացմանը, իսկ փառատոնը խոստանում է հետաքրքիր միջոցառումներ»։
Սրտակցություն հայտնելով պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հետ, Հոսեյնին հավելել է․ «Գազայի և Լիբանանի երեխաները ցանկանում են, որ մի օր խաղաղությունն ու անվտանգությունը վերադառնա իրենց երկիր, և մենք հույս ունենք, որ այդ ցանկությունը շուտով կիրականանա»։