Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i225126-Համադանում_մեկնարկել_է_մանկապատանեկան_թատերական_միջազգային_փառատոնը
Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային 29-րդ փառատոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2024 07:16 Asia/Tehran
  • Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնը

Համադանում մեկնարկել է մանկապատանեկան թատերական միջազգային 29-րդ փառատոնը։

Փառատոնը մեկնարկել է Իրանի և 6 արտասահմանյան խմբերի մասնակցությամբ, որոնք ժամանել են Ուզբեկստանից, Հայաստանից, Իրաքից, Բրազիլիայից, Թուրքիայից և Ռուսաստանից։ 
Փառատոնի բացման արարողությանն ունեցած ելույթում, Համադանի քաղաքապետ սեյեդ Մասուդ Հոսեյնին ասել է. «Երեխաներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում փառատոնի բացմանը, իսկ փառատոնը խոստանում է հետաքրքիր միջոցառումներ»։ 
Սրտակցություն հայտնելով պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հետ, Հոսեյնին հավելել է․ «Գազայի և Լիբանանի երեխաները ցանկանում են, որ մի օր խաղաղությունն ու անվտանգությունը վերադառնա իրենց երկիր, և մենք հույս ունենք, որ այդ ցանկությունը շուտով կիրականանա»։