Երգ չորեքշաբթի օրերի համար - Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնումը մանկական գրականության ոլորտում
(last modified Sun, 10 Nov 2024 13:29:49 GMT )
Նոյեմբեր 10, 2024 16:59 Asia/Tehran
  • Երգ չորեքշաբթի օրերի համար - Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնումը մանկական գրականության ոլորտում

Parstoday - ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդատուն և «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանի տնօրենը կարևորել են մանկական գրականության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը

Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը հանդիպել է «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզանա Տոնոյանի հետ և քննարկել մշակութային կարևոր հարցեր, հատկապես մանկական գրականության և երկու երկրների միջև մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայման մասին:

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությանը, Տոնոյանը ողջունել է Իրանի հետ մշակութային համագործակցության հնարավորությունը և մատնանշել անցյալում իրականացված բազմաթիվ մշակութային ծրագրեր, այդ թվում՝ գրքերի շնորհանդես, իրանցի մանուկ հեղինակների ներկայությունը և կրթական համագումարների անցկացումը:

Ըստ այս հաղորդման, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գևորգ Ասատրյանի կողմից վերջերս հայերեն թարգմանված և տպագրված «Այդ չորեքշաբթի», «Հրեշի ստվերը» և «Երգ չորեքշաբթիների համար» գրքերի բացման արարողությունը տեղի ունենա «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանում։

Որոշվեց նաև, որ օրակարգում լինեն համատեղ ծրագրեր, ինչպիսիք են գրքի շնորհանդես, մանկական պատմվածքների թարգմանությունը պարսկերենից հայերեն, երեխաների և պատանիների համար նախատեսված արվեստի հատուկ խմբերի ներկայություն:

Որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի երեխաների առաջին գրադարանը և կրթական կենտրոնը՝ «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանը հիմնադրվել է 1930 թվականին՝ ի հիշատակ մանկական պատմվածքների վաստակաշատ հեղինակ «Խնկո Ապեր»-ի։