Գենարալ Ղաանիի, Ղալիբաֆի և Արաղչիի ընտրված լուսանկարները «Նասրալլահի դպրոցը» միջազգային գիտաժողովում
(last modified Sun, 10 Nov 2024 14:19:08 GMT )
Նոյեմբեր 10, 2024 17:49 Asia/Tehran
  • Գենարալ Ղաանիի, Ղալիբաֆի և Արաղչիի ընտրված լուսանկարները «Նասրալլահի դպրոցը» միջազգային գիտաժողովում

Parstoday- Շաբաթ օրը Սէյէդ Հասան Նասրալլահի նահատակութեան 40-օրյակին զուգահեռ, Թեհրանի գագաթնաժողովների դահլիճում, տեղի ունեցավ «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովը՝ տարբեր երկրներից ժամանած մի խումբ պաշտոնյաների և փորձագետների մասնակցությամբ։

Parstoday-ի այս հաղորդման ընթացքում կարող եք դիտել նկարներ Թեհրանում անցկացված «Նասրալլահի դպրոցը» միջազգային գիտաժողովից։

«Նասրալլահի դպրոցը» միջազգային գիտաժողովին մասնակցում էին փորձագետներ 13 երկրներից, այդ թվում՝ Լիբանանից, Իրաքից, Բահրեյնից, Եգիպտոսից, Քուվեյթից, Թուրքիայից, Հնդկաստանից, Մալայզիայից, Ալժիրից և Թունիսից։

Այս հանդիպման շեշտադրումը դրված էր նահատակ Նասրալլահի մտավոր և իմացաբանական տարբեր կողմերի, ինչպես նաև նրա քաղաքական դերերի վրա՝ իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարում։

«Նասրալլահի դպրոցը» համաժողովին Իրանի ռազմական և պետական ​​պաշտոնյաների ներկայության պատկերը

Աջից՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Իսմայիլ Ղաանիին և Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. Լուսանկարը՝ ԻՍՆԱ-ից

«Նասրալլահի դպրոցը» համաժողովին 13 երկրների փորձագետների ներկայության նկար - Լուսանկարը՝ IRNA

Աշխարհի 13 երկրների փորձագետներ Թեհրանում կայացած «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովում խոսել են Նասրալլահի կյանքի, անհատականության և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իսլամական աշխարհի միասնության ու համերաշխության անհրաժեշտության մասին։

Եմենի դաշույն․ Եմենի ժողովրդի դիմադրության և դիմակայելու խորհրդանիշը եմենցիների հագուստի մի մասն է. Լուսանկարը՝ ԻՍՆԱ
 

 

Եմենի փորձագետի ներկայությունը «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովում
Կանանց ներկայությունը «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովում
Իրաքցի մտավորական շեյխ Աբդուլ Լաթիֆ ալ Համիմի սեղմած բռունցքը՝ ի աջակցություն Դիմադրության.
Համաժողովի մասնակիցներից մեկի համբույրը գեներալ Ղաանիի ճակատին` ի գնահատանք նրա ջանքերի
Գեներալ Ղաանին «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովի մասնակիցներից մեկի գրկում
Գեներալ Ղաանին ջերմ ընդառաջվել է «Նասրալլահի դպրոցը» միջազգային համաժողովի մասնակիցների կողմից