Ջուլֆա - Նախիջևան երկաթգիծ․ Իրանի առևտրի աչք ու լույսը
Իրանի հյուսիս-արևմուտքում, Թավրիզից 132 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ջուլֆան, որ հանդիսանում է «Արաս» ազատ գոտու բաբախող սիրտը, ընդհանուր սահման ունի Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և երկաթուղային կապ հաստատելու հնարավորություն։
Ջոլֆայի երկաթգիծն Իրանի համար ամենահեշտ երկաթուղային երթուղին է դեպի ԵԱՏՄ շուկա, և այն ընդամենը 140 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Չեշմե Սորայա շրջանի թուրքական երկաթուղուց։ Այս երկաթգիծը նաև Եվրոպա հասնելու լավագույն և ամենաէժան ճանապարհն է:
Փորձագետները նշում են, որ Ջուլֆա-Նախիջևան երկաթգիծը, որն ավելի քան 107 տարեկան է, Իրանի համար եվրասիական և եվրոպական շուկաներ մուտք գործելու ամենահեշտ և ամենաէժան ճանապարհն է։
Այն շահագործման է հանձնվել 1916 թվականին, երբ Ահմադ շահի թագաժառանգ Մոհամմադ Հասան Միրզան գտնվում էր Թավրիզի Դար ալ-Սուլթանեում։ Ջուլֆայի մաքսակետը դարձավ արտահանման և ներմուծման ամենամեծ ու կարևոր մաքսակետը այդ ժամանակաշրջանում։ Ջուլֆա սահմանամերձ քաղաքը, բացի ավտոմոբիլային տրանսպորտի ճանապարհից, ուներ նաև երկաթուղային ճանմապարհով փոխադրումներ իրականացնելու հնարավորություն։
Տարեկան 4 մլն տոննա բեռնափոխադրում
Այս իրադարձությանը հաջորդեց Ջուլֆա-Թավրիզ 130 կմ երկարությամբ երկաթուղու էլեկտրիֆիկացումը։ Փորձագետների գնահատականներով՝ նախկին Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիներին Ջոլֆա-Նախիջևան երկաթուղով իրականացվել է տարեկան 4 մլն տոննա բեռի տեղաշարժ, որը համարվում էր մեծ թիվ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանը։
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից, Ադրբեջանի կողմից իր օկուպացված տարածքների ազատագրումից և Ռուսաստանի Ադրբեջանի ու Հայաստանի միջև Բաքվի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո կրկին ընդգծվեց Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային գծի վերակենդանացման կարևորությունը՝ որպես Իրանի դարպաս դեպի կովկասյան տարածաշրջան և, համապատասխանաբար, դեպի ԵԱՏՄ ու եվրոպական շուկաներ:
Ի՞նչ են ասում փորձագետները
Անդրադառնալով հյուսիսարևմտյան տարածաշրջանում իր տրանսպորտային և հաղորդակցության միջանցքների դիվերսիֆիկացմանն ուղղված Իրանի ջանքերին, փորձագետներն ասում են, որ Ջոլֆա-Նախիջևան երկաթուղային գծի վերականգնումը կօգնի չեզոքացնել Սև և Կասպից ծովերի միջև միջազգային տրանսպորտային ուղիների ստեղծման հարցում Իրանին շրջանցելու Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը, ինչպես նաև ոչ անհրաժեշտ կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղային գծի կառուցման համար ներդրումները։
Այս երկաթուղային ուղու միջոցով, Ադրբեջանի և Հայաստանի հետ ակտիվ տնտեսական դիվանագիտության ստվերում, Իրանը ոչ միայն ուղղակի և նվազագույն գնով երկաթուղային կապ կստանա Հարավային Կովկասի հանրապետությունների և Ռուսաստանի հետ, այլ նաև դուրս կգա Եվրոպա։
Ահա թե ինչու Իրանի փորձագիտական պատվիրակությունները անցած տարվա ընթացքում մի քանի այց են կատարել այս տարածաշրջան՝ Ջոլֆա-Նախիջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունն ուսումնասիրելու համար։ Նրանք բոլորն ընդգծել են այս ճանապարհի կարւևորությունը։ Փորձագետները կարծում են, որ այս հարցում ցանկացած ձգձգում տարածաշրջանային և արտատարածաշրջանային մրցակիցներին հնարավորություն կտա օգտագործել այդ հնարավորությունը հանուն սեփական շահերի։
qudsdaily.com