Իրանի ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
https://parstoday.ir/hy/news/iran-i225772-Իրանի_ԻՀՊԿ_ն_ռազմական_խաղերի_մոդելավորման_կենտրոն_է_բացել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մայրաքաղաք Թեհրանում իր հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել, հայտնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 13:19 Asia/Tehran
  • Իրանի ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մայրաքաղաք Թեհրանում իր հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ռազմական խաղերի մոդելավորման կենտրոնը բացել է այսօր  կիրակի առավոտյան։ Ռազմական գործողությունների մոդելավորումը ռազմագիտության հայեցակարգ է, որը վերաբերում է մարտական գործողությունների ​​սցենարների մոդելավորմանը:

Իրանի զինված ուժերի հրամանատարներն ու ղեկավարները կարող են օգտագործել ռազմական գործողությունների մոդելավորման կենտրոնները՝ մարտի դաշտում իրավիճակի առավել ճշգրիտ կանխատեսումներ, պլանավորում և գնահատականներ ստանալու համար։