Մեկնաբանություն- ԻԻՀ 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցքների պարզաբանում
(last modified Sun, 17 Nov 2024 14:18:38 GMT )
Նոյեմբեր 17, 2024 17:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցքների պարզաբանում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին շաբաթ երեկոյան, հանդես գալով հատուկ լրատվական ասուլիսում, պարզաբանել է 14-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը տարբեր հարցերի շուրջ։

14-րդ կառավարության կարեւորագույն մոտեցումներից մեկը, որը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր քաղաքականություններից մեկը, Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության տարբեր խմբերին աջակցելն է։
Այս հարցը եւս մեկ անգամ ընդգծվել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ելույթում։
Նա Լիբանան և Սիրիա դիվանագիտական ​​այցերի կարևոր նպատակներից է համարել ընդգծումն այն իրողության, որ Իրանը շարունակում է աջակցել դիմադրությանը և ոչ մի դեպքում հետ չի կանգնելու իր նպատակներից ու իդեալներից։
Արտաքին քաղաքականության ոլորտում 14-րդ կառավարության մյուս կարևոր նպատակն ու մոտեցումը տարածաշրջանի երկրների համար Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և հանցավոր նպատակների բացահայտումն է։
Իրականում 14-րդ կառավարությունը փորձում է բացատրելով հանցագործությունները, ինչ-որ կոնսենսուս ստեղծել տարածաշրջանի երկրների միջև Սիոնիստական ​​ռեժիմի դեմ։
Արաղչին նաև Բեյրութ ուղևորության նպատակներից է նշել համակարգումն ու միասնական ձայնի ստեղծումն այս ռեժիմի դեմ, և նրա ռազմական մեքենայի ու  գործած հանցագործությունների դադարեցումը։

Իրանի 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության խնդիրներից մեկը՝ դերակատարումն ու ակտիվ ներկայությունն է տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններում, ինչպիսիք են BRICS-ը և Շանհայը: Միևնույն ժամանակ, ԻԻՀ իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարում մեծ տերությունների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, մի խնդիր, որը շեշտադրել է նաև Սեյյեդ Աբբաս Արաղչին։ Այս առնչությամբ ԱԳ նախարարն ասել է, որ Իրանի և Չինաստանի միջև կնքված 25-ամյա պայմանագիրը տեսլական է և գործողությունների ծրագիր, որը պետք է վերածվի տարբեր ոլորտներում տարբեր համաձայնագրերի տեսքով։

Ռուսաստանի հետ համագործակցության փաստաթուղթը հավանաբար կստորագրվի առաջիկա մեկ-երկու ամսում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։

14-րդ կառավարության արտաքին քաղաքականության հետ կապված մեկ այլ խնդիր միջուկային բանակցություններն են: Բանակցությունները, որոնք նախկինում հանգեցրին այսպես կոչված ՀԳՀԾ համաձայնագրին, և Դոնալդ Թրամփի նախկին վարչակազմը, ԱՄՆ-ի դուրս գալով այս համաձայնագրից, այն դարձրեցին անարդյունավետ։

Այժմ 14-րդ կառավարությունը ևս մեկ անգամ ողջունել է արևմտյան երկրների հետ առկա մարտահրավերները լուծելու բանակցությունները, բայց կարծում է, որ բանակցությունները կանցկացվեն նոր միջավայրում և պետք է արդյունքի հսնեն մեկ տարվա ընթացքում։ Սեյյեդ Աբբաս Արաղչին այս համատեքստում ասել է, որ նույնիսկ հիմա, եթե միջուկային բանակցությունները սկսվեն, ՀԳՀԾ-ն այլևս չի ունենա իր նախկին բնութագրերը, և այն չի կարող վերակենդանանալ գոյություն ունեցող տեսքով, բայց այն կարող է օգտագործվել որպես հղում և աղբյուր, և մենք անպայման պետք է բանակցություններ ունենանք հնարավոր համաձայնության հասնելու համար։

Եթե ​​անգամ նոր բանակցություններ սկսվեն, դա սահմանափակ հնարավորություն կունենա, քանի որ 2025 թվականի հոկտեմբերին կլրանա Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետը։