Սադդամը, Նեթանյահուն և իրանցիների վերջին երկրպագուն. Մարտավարական հաղթանակից մինչև ռազմավարական պարտություն
Իրանցի վերլուծաբանը կարծում է, որ Նեթանյահուի ճակատագիրը նման է Սադդամի ճակատագրին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի մշակույթի նախկին նախարարներից սեյեդ Աթաոլլահ Մոհաջերանին «Նեթանյահուն և Սադդամը․ Հանճար մարտավարության մեջ, խելագար՝ ռազմավարության մեջ» հոդվածում համեմատել է Սադդամին և Նեթանյահուին։
Նա գրել է․ «1991-ին, երբ իրաքյան բանակը գրավեց Քուվեյթը, Իրաքի հրամանատարական խորհրդի փոխնախագահ Էզզաթ Էբրահիմ ալ-Դուրին, փոխվարչապետ Սաադուն Համադիի հետ, եկավ Իրան։
Էզզաթ Էբրահիմին դիմավորեց Հաշեմի Ռաֆսանջանիի օրոք առաջին փոխնախագահ դոկտոր Հասան Հաբիբին։ Իսկ Սաադուն Համադին իմ հյուրն էր: Իրաքի նախագահն ու վարչապետն այդ ժամանակ Սադդամ Հոսյյենն էր։ Որոշվեց, որ իրաքյան պատվիրակությունը ուխտագնացության մեկնի Մաշհադ։ Ես ուղեկցում էի նրանց։ Այդ ճամփորդության մասին գրել եմ «Խաղաղության ծարավ» գրքում։
Այն գործոնը, որը ես Նեթանյահուի ու Սադդամի մոտ քաղաքական անհատականության և հոգեբանության առումով նման եմ համարում, նույնն է, որի մասին վերոնշյալ այցի ժամանակ խոսել եմ Սաադուն Համմադիի հետ։ Իհարկե,․ երբ ես նրան այդ մասին ասեցի, նրա տրամադրությունը փոխվեց։ Նա խոժոռվեց ու կանգ առավ։
Ես ասացի․ «Արձանագրությունից դուրս, Սադամը մարտավարության մեջ հանճար է, իսկ ռազմավարության մեջ՝ խելագար։ Հեղափոխոթյան պայմաններում գտնվող և իմամ Խոմեյնու կողմից առաջնորդվող Իրանի վրա իրականացված հարձակումը, ՆԱՏՕ-ի, Վարշավայի, ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի աջակցությամբ, «խելագարություն էր ռազմավարության մեջ»։
Արդյունքը տեսնում ենք հիմա։
Գերիներին ազատ արձակելու փոխարեն, Նեթանյահուն որոշեց ցեղասպանություն ենթարկել պաղեստինցիներին և Գազան միացնել Իսրայելին։ 13 ամիս շարունակ նա չի կարողանում ավարտել ՀԱՄԱՍ-ի ու Գազայի պատմությունը և պատերազմ է սկսել Լիբանանի դեմ։
Ինչպես ասում է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմը, «կռիվը» դարձել է «մարդասպանություն»։ Այսինքն՝ պատերազմի ռազմավարությունը դարձել է մարտավարություն։ Նույն փուլում նա Սիրիայում ու Լիբանանում սպանեց իրանցի ռազմական խորհրդականներին։ Խելագարները միայն ճնշված մարդիկ չեն, ովքեր ապրում են հոգեբուժարաններում։
Ինչպես Իսրայելի նախկին վարչապետ Մենախեմ Բեգինը, ով իր կյանքի վերջում հոգեկան հիվանդ էր և տեղավորվել էր առողջարան, որը կառուցվել էր Դեյր Յասին գյուղում։ Այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել կոտորած, որին ներկա էր եղել Բեգինը։
Նեթանյահուն ռազմավարական խելագար է, ով մինչ այժմ Պաղեստինում սպանել է ավելի քան 43 հազար մարդու, Լիբանանում՝ ավելի քան 3 հազարին, իսկ Թեհրանում՝ Իսմայիլ Հանիեին, ով որպես հյուր էր գտնվում Իրանում։
Ռազմավարական մոլագարը հրճվում է մարտավարական հաղթանակներով։ Նրանք սպանեցին Իսմայիլ Հանիեին։ Յահյա ալ-Սանվարը դարձավ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ։ Յահյա ալ-Սանվարը նահատակվեց ջիհադական գործողության ժամանակ։ Մոհամմադ ալ-Դաիֆը դեռ ասպարեզում է։
Սեյեդ Հասան Նասրալլահը նահատակվեց Դահիայի ռմբակոծության ժամանակ։ Ռմբակոծությունն իրականացվեց 82 հազար կիլոգրամ կշռող ռումբով։ «Հեզբոլլահը» շարունակում է իր հաստատակամ գոյությունը։ Լիբանանի հարավում գործողությունները շարունակվում են և մինչ այժմ զոհվել է իսրայելական բանակի հարյուրից ավելի զինվոր, այդ թվում՝ Գոլանի բրիգադի ծառայողները։
Իրանի միջուկային ոլորտի գիտնականները սպանվել են։ Իրանն իրականացրել է «Ազնիվ խոստում 1» և «Ազնիվ խոստում 2» գործողությունները: Իմ կարծիքով նրանք, ովքեր Իսրայելում Նեթանյահուին համարում են Իսրայելի թշնամին և կործանման պատճառը, ճիշտ են։
Աստվածաշնչում, դատավորների ճամփորդության մասին պատմող բաժնում, հիշատակվում է Սամսոն անունով տարօրինակ կերպար։ Նա պաղեստինցիների թշնամին էր։ Նա քանդեց Դագոնի տաճարի սյուները և տանքիը փլվեց ներսում գտնվող պաղեստինցիների վրա։ Այդքան մարդ, որ Սամսոնը սպանեց իր մահով, իր կյանքի ընթացքում չէր սպանի։
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը նման է Սամսոնի ընտրությանը։ Հավանաբար, Նեթանյահուի խորհրդականները նրան ասել են, որ Իրանը դեռ չի ներկայացրել իր վերջին հրթիռները կամ ռազմական հնարավորությունները:
Նույն Սաադիի տեխնիկան, որ Իրանի մշակույթում կա դժվար օրերի համար։ Իրանական հոգու բարդ հոգեբանությունը, որի նշանները տեսնում ենք իրանական գորգերում, շախմատում, միստիկայում ու Հաֆեզի գազելներում։
Սադդամի ռազմավարական խելագարությունը դարձավ նրա ընտանիքի, «Բաաս» կուսակցության և իրաքյան բանակի կործանման պատճառ։ Իրանի վրա Իրաքի հարձակումն իրականացվեց ՆԱՏՕ-ի և Վարշավայի ռազմական աջակցությամբ և տարածաշրջանի արաբական երկրների նավթային դոլարների առկայության պայմաններում։
Սակայն ռազմավարական խելագարությունը չի բուժվում։ Քանի որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համակողմանի աջակցությունը Նեթանյահուին չօգնեց հասնել իր նպատակներին։ Սխալ ճանապարհով գնացողը չի ահսնում իր նպատակին։ Եվ հիմա, նման իրավիճակում, Նեթանյահուն Իրանի ժողովրդին հույս է տալիս ու երազ մեկնաբանում»։