«Հեզբոլլահը» հաստատել է իր մամուլի պատասխանատուի նահատակության լուրը
«Հեզբոլլահը» հաստատել է իր մամուլի պատասխանատու Մուհամեդ Աֆիֆ Ալ Նաբուլսիի նահատակության լուրը։
Մի հայտարարությամբ «Հեզբոլլահը» ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին, կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսլամական Դիմադրության մարտիկներին և Աֆիֆ ալ Նաբլսիի ընտանիքին, նշելով, որ շարունակելու է պայքարը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ։
Կիրակի երեկոյան, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրսայելի իրականացրած ավիահարվածների հետևանքով, նահատակվել է «Հըզբոլլահի» մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Աֆիֆին։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Աֆիֆիի սպանությունը չի կարող խլացնել Դիմադրության ձայնը և վկայում է օկուպանտների բարոյական անկման խորության, ինչպես նաև օկուպացված տարածքներում Դիմադրության հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով առաջացած ճնշման մասին։