ՄԱԿ-ում Իրանի դեսպանը քննադատել է Իսրայելի անօրինական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i225926-ՄԱԿ_ում_Իրանի_դեսպանը_քննադատել_է_Իսրայելի_անօրինական_գործողությունները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը, քննադատելով պաղեստինյան հողերում իսրայելական վարչակարգի կողմից ավանաշինության անօրինական քաղաքականության շարունակումն ասել է․ «Ռեժիմի անօրինական գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի ակնհայտ խախտում են»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 21, 2024 10:43 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպանը քննադատել է Իսրայելի անօրինական գործողությունները

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը, քննադատելով պաղեստինյան հողերում իսրայելական վարչակարգի կողմից ավանաշինության անօրինական քաղաքականության շարունակումն ասել է․ «Ռեժիմի անօրինական գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի ակնհայտ խախտում են»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է․ «Միջազգային հանրությունը Գլխավոր ասամբլեայի 10-րդ արտակարգ նիստում ընդունված բանաձևով կոչ է անում Իսրայելի ռեժիմին անհապաղ դադարեցնել անօրինական ներկայությունն օկուպացված պաղեստինյան տարածքներում։ Այս անօրինական ներկայությունը շարունակական բնույթ կրող ապօրինություն է, որը պահանջում է միջազգային պատասխանատվություն»:

 «Իսրայելի [ռեժիմի] գործողությունները, որոնք ազդում են օկուպացված տարածքներում Պաղեստինի ժողովրդի և այլ արաբների իրավունքների վրա» թեմայով ՄԱԿ-ի 4-րդ կոմիտեում ունեցած ելույթում, Իրավանին հայտարարել է․ «ԱԽ բանաձևերում հստակ ընդգծվել է նաև սիոնսիտական բնակավայրերի անօրինականությունը և  հողերի բռնազավթման անթույլատրելիությունը»։

Նա հավելել է․ «2016թ ընդունված թիվ 2334 բանաձևում Անվտանգության խորհուրդը կրկնել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված պաղեստինյան հողերում բնակավայրերի ստեղծումը իրավական ուժ չունի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս բանաձևը կոչ է անում Իսրայելի ռեժիմին անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել օկուպացված պաղեստինյան տարածքների բնակեցման բոլոր գործողությունները»։