Կայացել է Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i226246-Կայացել_է_Իրանի_և_Նիդերլանդների_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցեր։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 28, 2024 07:31 Asia/Tehran
  • Կայացել է Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցեր։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային վեհաժողովին մասնակցելու նպատակով Պորտուգալիա մեկնած Աբբաս Արաղչին հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպեր Վելդկամպի հետ։
Նոյեմբերի 25-27-ն անցկացված վեհաժողովում ունեցած ելույթում Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումները խաղաղության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և անդրադարձել է արդեն 14 ամիս շարունակվող  Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության հետևանքով առաջացած մարդկային աղետին և այդ կապակցությամբ միջազգային կառույցների անգործությունը: 
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունն ու դաժանությունը լուրջ փորձության է ենթարկել միջազգային հանրությանն Արաղչին ասել է․ «Միջազգային կառույցներն այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և Միջազգային քրեական դատարանը, չեն կատարել իրենց հիմնարար պարտականությունները միջազգային իրավունքի և մարդու իրավունքների լուրջ խախտումների պայմաններում»:
Վեհաժողովի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել  է մի շարք երկրների ԱԳ նախարարների, ինչպես նաև նիստի մասնակիցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։