Գեներալ-մայոր Բաղերի․ Իրանի զինված ուժերն անսասան կամքով կանգնած են թշնամու դիմաց
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ զինված ուժերն անսասան կամքով պատրաստ են դիմակայել թշնամուն։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը Ղոմում կայացած՝ ոստիկանության ուժերի գլխավոր հրամանատարության քաղաքական գաղափարական կազմակերպության «Սամեն օլ-Հոջաջ» ուսումնամարզական կենտրոնի բացման արարողությանը, գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է․ «Այն հողի վրա, որը պաշտպանված ու անվտանգ չէ, հնարավոր չէ իրականացնել կրոնական, մշակութային, քաղաքական և հասարակական գործունեություն։ Այսօր, ոստիկանության ուժերի հրամանատարության ու երկրի մյուս զինված ուժերի շնորհիվ, Իրանը ստանձնել է այս պարտականությունը»։
Նշելով, որ ծախսելով հսակակայան միջոցներ, թշնամին փորձում է անապահովություն տարածել Իրանի հասարակության շրջանում և ոչնչացնել կրոնական ու մշակութային արժեքները, գեներալ-մայոր Բաղերին հավելել է, որ Իրանի զինված ուժերը հավատի և հավատքի ուժի վրա՝ հենվելով կանգնած են թշնամիների հոգեբանական և քարոզչական գործողությունների դեմ։
Անդրադառնալով «Ազնիվ խոստում» գործողությանն ինչպես նաև Իսրայելի ռեժիմին ԱՄՆ-ի ու այդ երկրի արևմտյան դաշնակիցների համակողմանի աջակցությանը, Բաղերին հավելել է․ «Բռնատիրական համակարգի դեմ իսլամական համակարգի հաղթանակը ոչ թե հրթիռների ու անօդաչուների ուժն էր, այլ Գերագույն գլխավոր հրամանատարի մտավոր և հոգևոր ուժը և զինված ուժերի հաստատուն հավատը Աստծո խոստումներին»։