Բաղայի. Պաղեստինը մարդկության ամենահամընդհանուր իդեալն է և դեռևս մարդկային ամենակարևոր ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/iran-i226296-Բաղայի._Պաղեստինը_մարդկության_ամենահամընդհանուր_իդեալն_է_և_դեռևս_մարդկային_ամենակարևոր_ճգնաժամը
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պաղեստինը համարել է մարդկության ամենահամընդհանուր իդեալը և դեռևս ամենագլխավոր մարդկային ճգնաժամը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2024 16:28 Asia/Tehran
  • Բաղայի. Պաղեստինը մարդկության ամենահամընդհանուր իդեալն է և դեռևս մարդկային ամենակարևոր ճգնաժամը

Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պաղեստինը համարել է մարդկության ամենահամընդհանուր իդեալը և դեռևս ամենագլխավոր մարդկային ճգնաժամը։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ մեջբերելով Mehr լրատվական գործակալությունը, Իսմայիլ Բաղային Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. «Պաղեստինը՝ մարդկության ամենահամընդհանուր իդեալը դեռևս ամենագլխավոր մարդկային ճգնաժամն է և խախտված իրավունքների ու բազմաթիվ խոստումների դրժման խորհրդանիշը»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը շարունակել է․ «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում Պաղեստինի ժողովրդի առասպելական դիմադրությանն ու հաստատակամությանը ընդդեմ երկարամյա օկուպացիայի և ապարտեիդի, որը վերջին 14 ամիսների ընթացքում ուղեկցվել է դաժան ցեղասպանությունով։ Այժմ «գաղութատիրական բնաջնջման» ծրագիրը ամենադաժան կերպով ոտնահարում է պաղեստինյան ազգի կյանքի հիմնարար իրավունքը»։

Վերջում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ աշխարհն ունի իրավական պարտականություն և բարոյական պատասխանատվություն՝ թե՛ խոսքով, թե՛ գործնականում աջակցելու Պաղեստինի ժողովրդի օրինական պայքարին հանուն ինքնորոշման իրավունքի և խաղաղության մեջ  արժանապատիվ ապրելու։

Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 29-ին։ Այս օրն անվանակոչվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1977 թվականին՝ պաղեստինյան հասարակության խնդիրների նկատմամբ համաշխարհային ուշադրություն ցուցաբերելու նպատակով։