Իրան. Եվրամիությունը պետք է դադարեցնի իր անպատասխանատու պահվածքը
(last modified Fri, 29 Nov 2024 13:24:23 GMT )
Նոյեմբեր 29, 2024 16:54 Asia/Tehran
  • Իրան. Եվրամիությունը պետք է դադարեցնի իր անպատասխանատու պահվածքը

Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը, դիմելով Եվրամիության արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին, ասել է, որ այս միությունը պետք է դադարեցնի իր անպատասխանատու և ինքնահավան պահվածքը այս մայրցամաքի խնդիրների ու մարտահրավերների և միջազգային հարցերի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Sahab ցանացը՝ մեջբերելով Mehr լրատվական գործակալությունը, «Քազեմ Ղարիբաբադին» սոցիալական ցանցի իր X էջում գրել է. «Մենք անկեղծ զրույց ունեցանք Էնրիկե Մորայի հետ մի շարք հարցերի, ինչպես նաև միջուկային բանակցությունների հեռանկարի և նոր զարգացումների ֆոնին պատժամիջոցների չեղարկման մասին»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը հավելել է. «Մորային ասվել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի իր ինքնահավան և անպատասխանատու պահվածքը այս մայրցամաքի խնդիրների ու մարտահրավերների և միջազգային հարցերի նկատմամբ»:

Ղարիբաբադին ընդգծել է, որ Եվրոպան չպետք է, ուրիշներին ներքաշելով, պրոյեկցիա անի իր սեփական խնդիրներն ու սխալները, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետ կապված։ Եվրոպան չունի բարոյական իրավունք՝ ուրիշներին մարդու իրավունքների վերաբերյալ խորհուրդներ տալու՝ հաշվի առնելով իր երեք կարևորագույն երկրների մեղսակցության պահվածքը հատկապես Գազայի ցեղասպանության հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալը նշել է, որ Եվրոպան վաղուց հեռացել Իրանի միջուկային հարցում արդյունավետ դերակատար լինելուց՝ պատասխանատվության և ինքնավստահության անհրաժեշտ ոգու բացակայության պատճառով։ Եվրոպան ինքնավերականգնման կարիք ունի։

Ուրբաթ Նոյեմբերի 29-ին Իրանի դիվանագիտական ​​պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորությամբ, Շվեյցարիայի Ժնևում կհանդիպի և կքննարկի Իրանի միջուկային ծրագրի և Եվրոպայի պահվածքի հարցը Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։