Իրանն ու Եվրոեռյակը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական երկխոսությունները
(last modified Sat, 30 Nov 2024 05:37:58 GMT )
Նոյեմբեր 30, 2024 09:07 Asia/Tehran
  • Իրանն ու Եվրոեռյակը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական երկխոսությունները

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իրանն ու Եվրոեռյակը համաձայնության են եկել՝ դիվանագիտական երկխոսությունները շարունակելու շուրջ։

Հղում անե լով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ X-ում արած գրառման մեջ Քազեմ Ղարիբաբադին նշել է․ «Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի  քաղաքական առաջնորդների հետ կայացել է բանակցությունների ևս մեկ փուլ։ Քննարկվել և գնահատվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, հատկապես միջուկային  ոլորտի  հետ կապված և պատժամիջոցների վերացման վերաբերյալ հարցերը»։
Նշելով, որ Իրանը հավատարիմ է իր ժողովրդի շահերի պաշտպանությանը և գնում է  երկխոսության ու փոխգործակցության ուղով, Ղարիբաբադին հավելել է․ «Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել դիվանագիտական բանակցությունները»։ 
Ավելի վաղ, նշելով, որ Իրանը վարում է այլ երկրների հետ հարգանքի, իմաստնության և նպատակահարմարության սկզբունքների վրա հիմնված՝ համագործակցության քաղաքականություն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն ասել էր․ «Եվրոեռյակի հետ երկխոսությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ ամենամյա նիստի շրջանակներում կայացած բանակցությունների շարունակությունն էր»։