Իրանում տեղի կունենա ECO առողջապահական զբոսաշրջության 2025 թ․ համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i226822-Իրանում_տեղի_կունենա_eco_առողջապահական_զբոսաշրջության_2025_թ_համաժողովը
Իրանի Համադան քաղաքն այս տարի կհյուրընկալի ECO անդամ երկրների առողջապահական զբոսաշրջության համաժողովը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 12, 2024 06:43 Asia/Tehran
  • Իրանում տեղի կունենա ECO առողջապահական զբոսաշրջության 2025 թ․ համաժողովը

Իրանի Համադան քաղաքն այս տարի կհյուրընկալի ECO անդամ երկրների առողջապահական զբոսաշրջության համաժողովը։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Համադան նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Մոհսեն Մասում Ալիզադեն ասել է․ «Համադանն ունի առողջապահական զբոսաշրջության ոլորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ  և նման համաժողովների անցկացումը կարող է նպաստել Իրանում առողջապահական զբոսաշրջության զարգացմանը»։

Ալիզադեն հավելել է, որ   օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ 20%-ն Իրան է ժամանում  առողջապահական նպատակներով  և բուժհաստատությունների ու մասնագետների առումով Համադանն այս ոլորտում շատ ասելիք ունի։

ECO-ն տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1964 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական և մշակութային համագործակցությունը անդամ երկրների միջև։ 1992 թվականից՝ 7 նոր երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անդամակցությամբ, անդամ  երկրների թիվը հասել է 10-ի։