Էրդողանը միջազգային ամբիոնն օգտագործել է հակահայկական կոչերի համար
https://parstoday.ir/hy/news/world-i55584-Էրդողանը_միջազգային_ամբիոնն_օգտագործել_է_հակահայկական_կոչերի_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործել է Տնտեսական համագործակցության կազմակերպության ամբիոնը հակահայկական հայտարարություններ հնչեցնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 11:39 Asia/Tehran
  • Էրդողանը միջազգային ամբիոնն օգտագործել է հակահայկական կոչերի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործել է Տնտեսական համագործակցության կազմակերպության ամբիոնը հակահայկական հայտարարություններ հնչեցնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler-ը, Էրդողանն Իսլամաբադում կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկեն կառույցի բոլոր նիստերում և հայկական ուժերն անվանել է «օկուպանտ»: Թուրքիայի նախագահի խոսքով` որքան էլ որ կառույցը տնտեսական բնույթ ունի, այդուհանդերձ դրա շրջանակները ներառում են նաև քաղաքականությունը:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թեհրանում` Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից: Ներկայում կազմակերպության մեջ են մտնում 10 անդամ` Աֆղանստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: 

Armenpress.am