Մեկնաբանություն- Աշխաբադում ընթանում է ECO-ի 15-րդ գագաթնաժողովը
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ECO), Ասիա մայրցամաքի տարածաշրջանային կարևորագույն կազմակերպություններից է։
Տնտեսական ու տարածաշրջանային այս կարևոր կազմակերպության առաջնահերթություններն են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, ներդրումների և բանկային համագործակցության ոլորտներում անդամների համագործակցությունը: ECO-ի կարևոր նպատակներից են՝ ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրի ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի միջև առևտրի ինտեգրմանն ուղղված ջանքերը: Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծման նպատակներից են՝ անդամ երկրների համար կայուն տնտեսական զարգացման պայմանների ապահովումը և առևտրային խոչընդոտների վերացումը, որպեսզի այս միջոցով անդամ երկրների միջև կոնվերգենցիա ստեղծվի՝ ներտարածաշրջանային առևտուրը ընդլայնելու նպատակով:
1962թ., Իրանի, Թուրքիայի և Պակիստանի պաշտոնատարները ստեղծեցին Տարածաշրջանային զարգացման կազմակերպությունը (RCD)-ն: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մի քանի տարի անց, հիմնվելով Իզմիրի պայմանագրի վրա և նպատակ ունենալով բարձրացնել տարածաշրջանի ժողովուրդների կենսամակարդակը, 1984 թվականին, Տարածաշրջանային զարգացման կազմակերպությունը վերանվանվեց՝ Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ECO: 1992 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, տնտեսական կազմակերպությանը միացան տարածաշրջանի յոթ մուսուլման երկրներ Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Երեք տասնամյակից ավելի քիչ ժամանակահատվածում, ECO-ի անդամները տասնյակ հանդիպումներ են անցկացրել պետությունների ղեկավարների, ԱԳ նախարարների խորհրդի, տրանսպորտի նախարարների, ապահովագրական և կենտրոնական բանկերի ղեկավարների և փորձագիտական մակարդակով:14 գագաթնաժողովների անցկացումը ցույց է տալիս տարածաշրջանային համագործակցության այս կազմակերպության կարևորությունը։
Ուստի կարելի է ասել, որ կազմակերպության նիստերը անհրաժեշտ են՝ արդյունավետ և կարևոր որոշումներ կայացնելու պատճառով: Անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունեն ԱԳ նախարարների խորհրդի և ECO-ի ղեկավարների հանդիպումները։ Որովհետև փորձագետների և ECO-ի պլանավորողների տարբեր հանդիպումներում ընդունված որոշումներն իրականացվում են հենց այդ հանդիպումների շրջանակներում։ Նոյեմբերի 28-ին, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի գագաթնաժողովին:
Աշխաբադում, ընթացող գագաթնաժողովի մասին ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ կազմակերպությունը ստեղծվել է անդամ տասը երկրների տնտեսական կայուն զարգացման նպատակով և կազմակերպում է տարբեր հանդիպումներ՝ առաջնահերթությունները կյանքի կոչելու և այնպիսի նախագծեր իրականացնելու համար, ինչպիսիք են առևտրական արգելքների աստիճանական վերացումը: Այս առնչությամբ ,երկրները համակարծիք են մաքսային տարիֆները նվազեցնելու հարցում: ECO-ն գործում է արդեն երկար տարիներ, ուստի անհրաժեշտ է, որ երկրների տնտեսական պայմանների փոփոխվելուն զուգահեռ, վերանայվեն նաև մաքսային տարիֆները»:
Հաշվի առնելով Թեհրանի կառուցողական դիրքորոշումները ECO-ի հետագա զարգացման կապակցությամբ, հարկ է նշել, որ կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի անցկացումը հնարավորություն է՝ անդամ երկրների միջև առևտրական փոխանակումները ընդլայնելու համար: