Իրանի փոխնախագահն այցելել է «Ակունք» վերականգնողական կենտրոն
https://parstoday.ir/hy/news/iran-i226930-Իրանի_փոխնախագահն_այցելել_է_Ակունք_վերականգնողական_կենտրոն
Կանանց և աղջիկների հարցերով Իրանի փոխնախագահ Զահրա Բեհրուզ-Ազարն այցելել է Թեհրանում «Ակունք» բարեգործական կենտրոն, Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարան և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և տեղեկացել այս կենտրոնների գործունեության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 17:26 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահն այցելել է «Ակունք» վերականգնողական կենտրոն

Կանանց և աղջիկների հարցերով Իրանի փոխնախագահ Զահրա Բեհրուզ-Ազարն այցելել է Թեհրանում «Ակունք» բարեգործական կենտրոն, Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարան և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և տեղեկացել այս կենտրոնների գործունեության մասին։

Ըստ Բոռնայի, Բեհրուզ-Ազարն այս կենտրոն կատարած այցի ժամանակ ասել է. «Ակունք» բարեգործական կենտրոնում աշխատելը ոչ միայն աջակցություն է հաշմանդամ և մարմնամտային խանգարումներով երեխաներին և դեռահասներին, այլև աջակցություն է նրանց ընտանիքներին։

Իրանի փոխնախագահը, բարձր գնահատելով այս կենտրոնում գործադրվող ջանքերը, ընդգծել է այն հաստատություններին աջակցելու կարևորությունը, որոնք աշխատում են հավասար հնարավորություններ ստեղծելու և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կարողությունները վերականգնելու ուղղությամբ:

Բեհրուզ-Ազարը, այցելելով Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, աղոթել է Գազայում խաղաղություն հաստատելու, պատերազմն ու պաղեստինցի կանանց ու երեխաների ջարդը դադարեցնելու համար։

Այցի ընթացքում Իրանի փոխնախագահին ուղեկցում էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը։

«Ակունք» բարեգործական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին և մարմնամտային խանգարումներ ունեցող երեխաներին և մեծահասակներին աջակցելու նպատակով՝ ստեղծել է հատուկ կրթական և վերականգնողական ծրագրերով միջավայր։

«Ակունք» կենտրոնում, ձեռարվեստի աշխատանքների արհեստանոցներից բացի, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ ֆիզիոթերապիա, աշխատանքային թերապիա, լոգոպեդիա, հոգեբանական խորհրդատվություն՝ նպատակ ունենալով բարելավել մարմնամտային խանգարումներ ունեցող մարդկանց կարողությունները: