Իրանի առաջին փոխնախագահ. Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները վճռական են Ռուսաստանի հետ ընդլայնել հարաբերությունները
Սահաբ- Իրանի Հանրապետության առաջին փոխնախագահն ասել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները վճռական են Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակով զարգացնելու հարցում:
Սահաբ ցանցը հղում կատարելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, երկուշաբթի օրը Թեհրանում Ռուսաստանի փոխվարչապետներ Վիտալի Սավելևի և Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նշել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը, երկու երկրների շահերից բացի, բխում է նաև տարածաշրջանի երկրների շահերից, և կարևորվում է երկու երկրների հարաբերություններում առկա կարողությունների հնարավոորինս օգտագործումը։
Նշելով, որ բացի երկկողմ հարաբերություններից, Իրանը և Ռուսաստանը համագործակցում են այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրասիական միությունը, ԲՐԻԿՍ-ը և Շանհայը, և որ կա այդ համագործակցությունների ընդլայնման հնարավորություն, Իրանի առաջին փոխնախագահն ընդգծել է երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։
Նշելով երկկողմ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի վճռականությունը՝ Ռուսաստանի փոխվարչապետները զեկույց են ներկայացրել տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի և տարանցման ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ընթացքի մասին։
Անդրադառնալով Իրանի աշխարհագրական գերազանց դիրքին ու հնարավորություններին՝ ռուսական կողմն ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու Մոսկվայի վճռականությունը։